Լեւոն Շիրինյանի խոսքերով՝ եթե երկիրը չգնա դատական մարմնի անկախացման ճանապարհով, ապա ոչ մի փոփոխություն չի լինելու
Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը մարտի 14-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ նաեւ սահմանադրական բարեփոխումներին:
«Երկրի ժողովրդավարացումը պետության կառավարման մոդելի հետ կապ չունի՝ նախագահակա՞ն, թե՞ վարչապետական, այստեղ բլեֆ է: Այստեղ կապ ունի երեք ճյուղերի՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների տարանջատումը եւ հավասարակշռվի: Մեր պարագայում՝ խորհրդարանը պետք է տարանջատի, նախագահը պետք է հավասարակշռի եւ կենտրոնաձիգ այս իշխանությունը պետք է լուծում գտնի»,- ասաց նա:
Պարոն Շիրինյանի խոսքերով՝ եթե երկիրը չգնա դատական մարմնի անկախացման ճանապարհով, ապա ոչ մի փոփոխություն չի լինելու. «Առաջին մեխը անկախ եւ ուժեղ դատարաններն են, սա փորձ է եւ նախագահը այդ ճանապարհով կգնա եւ մենք կունենանք զարգացման հնարավորություն»:
Կարդացեք նաև
Լեւոն Շիրինյանը հավելեց, որ խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու դեպքում վտանգներ կան. Խորհրդարանական համակարգը պահանջում է զարգացած կուսակցություններ. «Տեսանք Բարգավաճ Հայաստանի օրինակով տեսաք, թե որակն ինչպիսինն է: Բա որ ճգնաժամ լինի, իրենք պետք է վազվզեն աթոռ փոխե՞ն, ո՞վ է կառավարելու այս երկիրը, ո՞ր մի վարչապետն է ունենալու մեծամասնություն կամ փոքրամասնություն: Չզարգացած կուսակցական համակարգով պետություններում անվտանգության ուղիղ հարցն է գնալ խորհրդարանական հանրապետությանը: Ով որ գնա, ուրեմն՝ իր անձնական շահը կգերադասի տրոհմանը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ