Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում հնչած կրակոցներից սպանված Կնյազը 3 երեխաների հայր է

Մարտ 14,2015 15:35

Մարտի 7-ին Գյումրու Արցախ թաղամասում «Պեգաս»  խանութի մոտ   Ղազարյան  ու Ղուկասյան ընտանիքների տղամարդկանց միջեւ  տեղի ունեցած վիճաբանության, այնուհետ հնչած կրակոցների պատճառով մարմնական ծանր  վնասվածքներ ստացած 7 հոգուց մեկը մահացել էր  «Էրեբուն»-ի  բժշկական կենտրոնում:

Գանգուղեղային հրազենային- կոտորակային բաց վնասվածքից մահացած 36-ամյա Կնյազ Ղազարյանը   երեք երեխաների հայր է, ընդ որում նրա ամենափոքր երեխան 6 ամսական է, մյուսները 9 ու 7 տարեկան:

Նշենք, որ մարզի իրավապահների ասելով, այս երկու ընտանիքները երբևէ չեն հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, նրանք բավական հեռու են եղել  նման կարգի պատմություններից, ուստիև   բոլորին ապշեցրել է այս ձևով հարցեր լուծելը:

Հիշեցնենք,  որ, ըստ քննչական կոմիտե տարածած վերջին հաղորդագրության,  Գյումրիում մարտի 7-ին տեղի ունեցած զինված միջադեպի գործով 2 անձ ձերբակալվել է, եւս երեքի նկատմամբ հայտարարվել հետախուզում: «Մարտի 7-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Գյումրիի Մյասնիկյան փողոցում մի խումբ անձանց հետ բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Գյումրի քաղաքի բնակիչներ Հովհաննես Տոնոյանը եւ Համլետ Գեւորգյանը։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ մարտի 11-ին որոշում է կայացվել բռնության գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար Գյումրի քաղաքի բնակիչ Փայլակ Առաքելյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում։

Հիշեցնենք, որ մարտի 10-ին որոշում է կայացվել Գյումրի քաղաքի բնակիչներ Գրիգորյան եղբայրներին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

Ա.Գրիգորյանը մեղադրվում է երկու և ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու, իսկ Գ.Գրիգորյանը՝ ապօրինի ձեռք բերած և կրած հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ»։

Գրիգորյան եղբայրները «մենամարտող» կողմերից մեկի՝ Արցախ թաղամասի բնակիչ Գագիկ Ղուկասյանի  որդիներն են:

Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը  մեզ փոխանցեց, որ   իրենց մոտ գտնվող 3 անձանցից   երկուսը՝ Սմբատ Ղազարյանը ու Գագիկ Ջանոյանը դուրս են գրվել արդեն, մնացել է միայն մեկը՝ 35-ամյա Վլադիմիր Հակոբյանը, որը  ստացել   էր ձախ գոտկային հատվածում թափանցող ծագած -կտրած վնասվածք , ինչպես նաև վնասվածք ձախ ազդրի շրջանում:

Վերջինիս վիճակը գնահատվում է  բավարար:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031