Այսօր ժամը 00:56-ին սահմաններում Գյումրու կայարանի մոտակայքում, Գորկի և Մուսայելյան փողոցների խաչմերուկում գտնվող «Ոսկե ծիրան» ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է 1959 թվականին ծնված Հովհաննես Հովհաննիսյանի դին:
Շիրակի մարզային ոստիկանությունից Aravot.am-ին փոխանցեցին, որ տղամարդը Մուսայելյան փողոցի բնակիչ է, որին վթարի են ենթարկել Գորկու փողոցում ու դիմել են փախուստի: Դեռևս պարզված չէ նրան վթարի ենթարկած անձի ինքնությունը: Մեզ տեղեկացրեցին նաև, որ վթարի ենթարկված անձը գործազուրկ է:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ