«Ժառանգություն» կուսակցության վարչության նիստը հետաձգվում է մինչև Րաֆֆի Հովհաննիսյանի Հայաստան վերադարձը: Այս մասին տեղեկացնում է կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ վարչության նիստ էր հրավիրվել այսօր ներկուսակցական հարցեր քննարկելու համար: Մասնավորապես, սահմանադրական բարեփոխումների թեմայով Սերժ Սարգսյանի հրավիրած հանդիպմանը Արմեն Մարտիրոսյանի ու խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի մասնակցության առիթով: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այդ հանդիպումից հետո չէր բացառել նաեւ նրանց՝ կուսակցությունից հեռացնելու հարցը քննարկելու հարց բարձրացնելը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ