Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբան. «Հայ սպառողը սխալ է ծախսում իր գումարը»

Մարտ 14,2015 12:57

Մարտի 15-ը սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։ Իսկ արդյո՞ք հայ սպառողների իրավունքները լավ են պաշտպանված։ Հարցի շուրջ այսօր «Հայացք» մամուլի ակումբում Սպառողների խորհրդատվություն կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը տեսակետ հայտնեց, որ չնայած Հայաստանում գործում է սպառողների   իրավունքների պաշտպանության մասին օրենքը, որում լավ դրույթներ կան, սակայն մեր երկրում դրանց մեծ մասը շրջանցվում են։

«Մեր սպառողների իրավունքները պաշտպանող կոնկրետ կառույց չկա, չկա թեժ գիծ, որտեղ սպառողը կդիմի իրեն հուզող հարցերի համար, սպառողի իրավունքը արդյունավետ կերպով չի պաշտպանվում մեր  երկրում»,-վստահ է պրն Չիլինգարյանը։

Հոգեբան Ռուբեն Աղուզումցյանն էլ խնդրին անդրադառնալով հոգեբանական տեսանկյունից, նշեց, որ սպառողի հոգեբանությունը շատ լայն է. «Յուրաքանչյուր անձ սպառող է եւ սպառողների իրավունքները պետք է պաշտպանվեն, ամենաառաջինը, հենց սպառողների կողմից, քանի որ պետությունը չի կարող բոլոր հիմնարկներում՝ սկսած կրպակներից, մինչեւ մեծ սուպերմարկետներ, հսկողություն իրականացնել»։

Հոգեբանի համոզմամբ՝ հայ սպառողն այդպես չի անում մի քանի պատճառներով. «Մենք բավականին հաճախ կարծրատիպերով ենք գործում,  մենք գնում ենք ոչ թե ըստ պահանջի, այլ  քանի որ այդպես է ընդունված մեր շրջապատում՝ ուրիշն ունի, իսկ ես ՝ ոչ։

Մեզ նաեւ փոքր հասակից չենք դաստիարակում ինչպես ճիշտ ծախսել փողը եւ շատ հաճախ փողը ծախսում ենք անմիտ։ Դա հանգեցնում է անախորժությունների»։ Հոգեբանը օրինակ է բերում, որ շատերը վարկ են վերցնում հարսանիք կազմակերպելու համար. «Նման հոգեբանական ոչ ճիշտ մոտեցումը վատ հետեւանքների է հանգեցնում՝ տուն են վաճառում, պարտքերի տակ են ընկնում։ Հայ սպառողը չգիտի, թե ինչպես ծախսել իր գումարը»։

Այս ամենը տնտեսական գիտակցության հարցեր են, որոնք, ըստ բանախոսի, հայ սպառողի մոտ այդքան էլ զարգացած չեն։

 

էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031