Լրահոս
Օրվա լրահոսը

Տուժողն ահազանգում է, որ պաշտոնատար անձանց կողմից բռնության է ենթարկվել, սակայն հրաժարվում է ցուցմունք տալ

Մարտ 14,2015 12:23

 2014 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում (ՁՊՎ)վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին և ՀՀ գլխավոր դատախազին դիմում էր ներկայացրել այն մասին, որ 2014 թվականի հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13:30-ին, դիտորդական խմբի թեժ գծի հեռախոսահամարին է զանգահարել այդ պահին ոստիկանության բաժնի ՁՊՎ-ում գտնվող Արմեն Թ.-ն և հայտնել, որ ոստիկանների կողմից իր նկատմամբ կիրառվել է բռնություն:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում Արմեն Թ.-ն հրաժարվել է հանցագործության մասին հաղորդում և բացատրություն տալուց: Հետագայում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Արմեն Թ.-ն անգամ տուժող ճանաչվելուց հետո հրաժարվել է ցուցմունք տալ:

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել քրեական գործով տուժող Արմեն Թ.-ի կողմից ցուցմունք տալուց հրաժարվելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031