Երեկ հետաքրքրական իրադարձություններ կամ զարգացումներ են նախանշվել ղարաբաղյան կարգավորման հարցում, որոնք մնացել են Հայաստանում, այսպես ասած, սահմանադրական բարեփոխումների շուրջ բորբոքվող կրքերի ստվերում: Ի մասնավորի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Բելառուսի իշխանությունների հետ և քննարկել Մինսկում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ համաժողով անցկացնելու հարցը՝ Մինսկի խմբի 12 անդամ պետությունների մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ Մինսկի խմբի անդամ են, բացի երեք համանախագահներից ու հակամարտող կողմերից, նաև Թուրքիան, Գերմանիան, Շվեդիան, Չեխիան, Սլովակիան, Իտալիան, Բելառուսը: Եվ ահա ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեկ հայտարարել է, որ Մինսկում հաջողությամբ հանդիպել են Բելառուսի իշխանությունների հետ և սպասում են Մինսկի խմբի մյուս մասնակիցների հետ հանդիպումներին: Բելառուսի արտգործնախարար Մակեյն էլ իր հերթին հայտարարել է, որ պատրաստ են Մինսկում ընդունել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի համաժողովը:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: