Եվ այսպես. մեկնարկեց սահմանադրական բարեփոխումների գործընթացի ակտիվ փուլը։ Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին հանդիպեց մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, քննարկումները շարունակվում են։
Հրավեր չստացավ ՀԱԿ-ը, եւ դա հասկանալի է։ Այն մարդկանց հետ ինչ-որ կերպ պայմանավորվելու հնարավորությունը, որոնք ատում են ուրիշներին հենց իրենց կողմից բոլորի նկատմամբ գործած զազրելի արարքների համար եւ որքան շատ են գործում, այնքան ավելի ատում, գործնականում զրոյական է։
Բայց, մյուս կողմից, քաղաքական լուսանցքում հայտնված ՀԱԿ-ի հիասթափությունը նույնպես հասկանալի է։ Եթե մարդը համարում է, որ հացի փոխարեն իրեն քար են տվել, եւ դժգոհություն հայտնում այդ առիթով, ապա դա բնավ չի նշանակում, թե հացի կարիք չունի։ Հակառակը, որքան մեծ է կարիքը, այնքան ավելի է վշտանում։
Որոշ հիվանդությունների դեպքում բժիշկը սադրում է քրոնիկական վիճակի սրացում, որպեսզի ճգնաժամ առաջացնի եւ բուժի։ Փորձենք մենք էլ դիմել այդ մարտավարությանն ու հասկանալ. ենթակա՞ է ՀԱԿ-ի հիվանդությունը բուժման։
Մինչեւ 2008 թվականի սկիզբը հասարակությանը փոքրիշատե բավականացնում էր օպերատիվ հիշողությունը, որպեսզի պահպանի այնտեղ ոչ միայն գործող իշխանության աղաղակող անկատարության վերաբերյալ թարմ դիտարկումները, այլեւ հիշողություններն այն մասին, թե ինչ էր հհշական ռեժիմը եւ ում մեղքով Հայաստանը 1990-ական թվականների առաջին կեսին հայտնվեց աղետալի վիճակում։
Սակայն 2007 թվականի աշնանը մեծ քաղաքականություն Տեր-Պետրոսյանի վերադարձից ստացած տպավորությունների առատությունը, թարմությունն ու հետաքրքրաշարժությունը հավանաբար այնքան մեծ էին, որ օպերատիվ հիշողության ծավալն այնուամենայնիվ «քչություն արեց», ինչի հետեւանքով հհշականների ու նրանց առաջնորդի մասին պատկերացումները լիովին ձեւափոխվեցին։
Լեւոն ՄԿՐՏՉՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: