Նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցած հանդիպումներից ստացած տպավորությունները, մեր հարցերին ի պատասխան, ներկայացնում են ԲՀԿ, ՄԱԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները
ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
ԲՀԿ խմբակցության անդամ
-Ձեր գործընկեր Վահան Բաբայանի պարզաբանումներից այդպես էլ պարզ չդարձավ՝ ԲՀԿ-ն վերանայե՞լ է իր մերժողական մոտեցումը սահմանադրական բարեփոխումների շուրջ բովանդակային քննարկումներին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ։
-Մերժողական կամ ոչ մերժողական վերաբերմունքի խնդիր չեմ տեսնում։ Ցանկացած քաղաքական ուժ, քաղաքացի, հանրային գործիչ չի կարող անտարբեր լինել սահմանադրության նման լրջագույն փաստաթղթի հանդեպ, որը հետագայում պետք է կարգավորի մեր պետական, հանրային կյանքի բոլոր ոլորտները, այսինքն` պետք է ունենա որոշակի վերաբերմունք, մոտեցում։ Ժամանակին մենք ոչ թե կտրուկ մերժում էինք, այլ ասում էինք՝ այսօր կան շատ ավելի կարեւոր խնդիրներ, սոցիալ-տնտեսական իրավիճակի, արտագաղթի, գործազրկության, քաղաքական եւ տնտեսական մենաշնորհների հետ կապված, որոնք առաջնահերթ լուծում են պահանջում։
Բայց եթե հարցը դրվում է այնպես, թե սահմանադրությամբ ամրագրված մեխանիզմները հստակեցնելու, նոր մեխանիզմներ ներդնելու դեպքում այդ հարցերն ավելի հեշտ կլուծվեն, գոնե պետք է ձեռքի տակ ունենանք առաջարկվող փոփոխությունների նախագիծը, որ կարողանանք կարծիք հայտնել։ Այդ նախագիծը դեռ չկա։
Հրապարակումն ամբողջությամբ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: