Այն, որ ՀՀ Կառավարությունը ցանկանում է մեծ գումարներ հայթայթել, վաղուց հայտնի իրողություն է: Այս տարի վերահաս տնտեսական ճգնաժամից խուսափելու համար 800 մլն-ից մինչև 1 մլրդ դոլար է հարկավոր: Ընդ որում, ոչ թե վարկային գումարներ են անհրաժեշտ, այլ Հայաստանի տնտեսությունում խոշոր ներդրումներ: Սակայն ներդրողներ, որպես այդպիսին, տեսադաշտում չեն երևում:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի Քուվեյթ կատարած այցը հենց ներդրումներ ներգրավելու նպատակ է հետապնդում: Արաբական աշխարհի շեյխերը, որպես պոտենցիալ ներդրողներ, նույնիսկ եվրոպական երկրների համար են դարձել գրավիչ: Ուստի, կարելի է ասել, որ Հովիկ Աբրահամյանը որոշել է ինքն էլ փորձել մեկ-երկու շեյխի համոզել, մեկ էլ տեսար ստացվեց:
Տեղեկություններ կան, որ Քուվեյթի գործարարներից ոմանք Աբրահամյանին խոստացել են Հայաստանի ենթակառուցվածքներում՝ ոռոգման համակարգերի կառուցման գործում, խոշոր ներդրումներ կատարել: Իսկ որքանով կկատարեն իրենց խոստումը, ցույց կտա ժամանակը:
Հրապարակումն ամբողջությամբ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: