Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղղորդողներին մի՛ սպասեք

Մարտ 14,2015 10:00

80-ականների սկզբին խորհրդային մարդիկ կիսագաղտնի պայմաններում նայում էին Բերնարդո Բերտոլուչիի «Վերջին տանգոն Փարիզում» ֆիլմը: Բնականաբար, որեւէ կինոթատրոնում կամ հեռուստատեսությամբ նման կինոնկար չէր կարող ցուցադրվել՝ ֆիլմի միակ կրիչն էր VHS տեսաերիզը (որի նվագարկիչը քչերի մոտ կար), նկարի տեխնիկական որակը սարսափելի էր, իսկ «ընդհատակյա թարգմանիչը» հատուկ խոսում էր քթի մեջ, որպեսզի նրա ձայնը չճանաչեն: Մարդիկ, որոնք տեսել էին այդ ֆիլմը, որոշակի «ինտելեկտուալ առավելություն» ունեին նրանց նկատմամբ, ովքեր չէին տեսել, եւ մեծագույն հաճույքով կիսվում էին «չտեսածների» հետ իրենց «նվիրական գիտելիքներով»: Անձամբ ինձ այդ ֆիլմը դուր չի գալիս, չեմ սիրում որեւէ զգացմունքի հիվանդագին, ծայրահեղացված դրսեւորում, չնայած քննադատներն ասում են, որ դա խորը փիլիսոփայական դրամա է: Սակայն խորհրդային մարդկանց գայթակղողը, հավանաբար, էրոտիկան էր, քանի որ սեքս, ինչպես հայտնի է, մեր երկրում այն ժամանակ չկար:

Դրանից մի 10 տարի առաջ՝ 70-ականների սկզբներին, հիշում եմ, թե ինչ հերթեր էին կինոթատրոններում «Անժելիկա՝ հրեշտակների թագուհի» ֆիլմը դիտելու համար: Իմ թաղամասում գտնվող «Արագած» կինոթատրոնի փոխտնօրենը, թեեւ ֆիզիկական խնդիր ուներ, բայց կարողանում էր չափազանց կտրուկ միջոցներով կարգուկանոն հաստատել՝ հաշվի առնելով, որ մենք՝ հայերս, հերթ կանգնել չգիտենք: Այսօր ֆիլմը բավականին ձանձրալի է թվում, բայց այն ժամանակ երիտասարդությանը գայթակղում էր Միշել Մերսյեի մարմնի գեղեցկությունը եւ նույն էրոտիկան՝ ի դեպ, վերին աստիճանի «անմեղ»:

Համեստ ընտրության պայմաններում նույնքան փոքր էր պատասխանատվության աստիճանը՝ սպառում էինք այն, ինչ տալիս էին, եւ այդ գործընթացի վրա լուրջ ազդեցություն մենք չէինք կարող ունենալ: Այսօր ամեն ինչ մատչելի է՝ ցանկացած ֆիլմ, ցանկացած գիրք, տեղեկատվություն: Դա, իհարկե, հրաշալի է՝ երիտասարդներն այսօր շատ ավելի խորը եւ բազմակողմանի գիտելիքներ ունենալու հնարավորություն ունեն: Այդ դեպքում, կհարցնեք դուք, ինչու նրանք այդ հնարավորությունից լիովին չեն օգտվում եւ հաճախ ավելի սահմանափակ են, քան մենք էինք նրանց տարիքում: Կինոն, մշակույթն այստեղ բերվում է որպես օրինակ, նույնը կարելի է ասել քաղաքականության կամ տնտեսության մասին:

Խնդիրն իրականում շատ պարզ է՝ որքան մեծ է ազատության աստիճանը, այնքան բարդ է ընտրություն կատարել, եւ դրա հետ մեկտեղ՝ այնքան շատ ես դու պատասխանատվություն կրում քո ընտրության համար: Ինձ թվում է՝ հետխորհրդային մարդիկ մոլորվել են հնարավորությունների եւ տեղեկատվության այս անտառում եւ չեն ցանկանում պատասխանատվություն կրել իրենց ընտրության համար: Նրանք ուզում են վերադառնալ սահմանափակումների եւ պարտադրանքի այն աշխարհը, որն իրենց ավելի հարմարավետ եւ անվտանգ է թվում: Բայց նման իրավիճակ այլեւս չի լինի: «Մեզ ստիպում են» բանաձեւն ընդամենը արդարացում է, որը թույլ է տալիս խնդիրներն այլ տեղ փնտրելու: Իրականում խնդիրը մեր մեջ է՝ ոչ ոք ոչ մի տեղ մեզ այլեւս չի ուղղորդելու:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Բրավո!…

  2. Ընթերցող says:

    ՈՒղղորդելու են, ուղղորդելու են: են ել ոնց են ուղղորդելու: մենակ երեևի նկատի ունեք ծեծելով չեն տանելու: բայց գործելու են ավելի նուրբ, տակամանց ու որոշ դեպքերում նաև ստոր մեթոդներ: ասենք խաբելու են, դա կա ու կա: ինֆորմացիոն պատերազմների մասինի լսլել եք, երբ տալիս են կեղծ կամ լրիվ սուտ իրնֆորմացիա, մեղադրում են քեզ, վախեցնում, կիրառում տարբեր հոգրբանական ճնշումներ, որ սովորական (միջին վիճակագրական) մարդու վրա հաշվված է թե ինչ ազդեցություն կունենա, ու դու կանեք այն ինչ ձեզանից կպահաջեն, իբր “սեփական” կամքով: Օգտագործվում են հիմնականում մասսայական ինֆորմացիոն միջոցներ – թերթեր, հեռուստատեսություն, ինտեռնետ:
    Ստիպված այնպիսի տնտեսական վիճակ են ձեզ համար ստեղծելու, որ դուք այլ ելք չեք ունենալու, բայց դուրս է գալու իբր ամեն բան արել եք ձեր կամքով: Օրինակ, տնտեսապես, որ թալանեն, շատերը չեն, դիմանա կարտագաղթեն: Վերջում ձեզ իհարկե կմեղադրեն, որ բավական հայրենսաեր չեք ու ձեր կամքով եք գնացել, այ այ այ: դե արի ու բացատրի, որ ընտանիք պահելու ու հացի խնդիր է առաջացել, բայց հո երկիր քանդողները “վիզ չեն առնելու”: Օրինակ երկրորդ, հողը “տալու” են գյուղացուն, բայց տեխնիկայի, պարարտանյութի և այլ հարցեր չեն լուծելու: Գյուղացին սննանկանալու է (բնականաբար), հողը սկսեի վաճառել խոշոր փողատեր ապագա կալվածատերերին, արտագաղթի, ու նորից մեղադրեն թե “ծույլ” էր, “հայրենասեր չեր”, “չեր ուզում նոր մեթոդներով աշխատեր: Բայց դե պարզ չի, որ այդ պայմաններում դատապարտված էր անհաջողության: էլի հո իրական մեղավորները առաջ չէին գալու:

    Մի խոսքով պարոնայք, այդ “ընտրելու ազատությունը”, որ հետ-խորհրդային երկրներին տվեցին, դա ստացել են աշխարհի շատ երկրներ շատ վաղուց: Եվ այնտեղ շատ երկար ժամանակ են ունեցել այդ ազատության դեմ պայքարելու թաքնված ու տակամանց մեթոդներ մշակելու: Այնտեղ էլ “համապատասխան մարդիկ”, “կյանքի տերերը” (նախկնում ասում էին կալվածատեր, ազնվական) ձեզ չծեծելով, բայց իրենց ճանապարհով “ուղղորդելու” հարյուրամայա փորձ են ձեռր բերել: ՈՒ հիմա մենք կանգնել են դեմ դիմաց բավական զարգացած մեթոդներով գործող հակառակորդի դեմ: հաճախ նույնիսկ չգիտակցելով դա: Եվ մեզ մնում է արագ “կրթվել”: շատ հաճախ այդ ամենի դեմ մեզ մնում է մեր ինտուիցիան ու պարզ, դարերից եկող բարոյականությունը ( ի միջի այլոց որից իշխող ռեժիմը կարող է ձեզ քարոզել, որ հրաժարվեք, որպես ասենք “կարծրատիպ”):

    • Արսեն says:

      Թե հետո ինչ է անելու Խմբագիրը՝ գիտենք..))).. Շատ ենք տեսել..))..
      Ընդհանուր տեսությունը Աբրահամյանը ասում է ճիշտ՝ (երևի գրքերից անգիր է արել …))).. ), բայց հենց հասնում է կիրառմանը՝ սկսում է Լևոնի արձանը կանգնեցնելու, Հ Աբրամյանի «կառավարության» «ծրագիրը» ուսումնասիրելու և «նախագահի» հետ «բանակցելու» կոչեր անել … ինչը տեսության ճիշտ հակառակն է.. Բայց սյստեղ միայն տեսությունն է, ինչպես այն կիրառել պրակտիկայում՝ «խորհուրդներ» չկան..))..
      Իսկ էն, ինչ դու ես նկարագրել՝ կեղծվող քվեարկությամբ և «կյանքի տերերի» կողմից արտոնված՝ «բռնության փոխարեն՝ համոզող» իշխանության աշխարհն է, որտեղ անհատը չի հասկանում իր շահը … մարդուն չես կարող համոզել, որ նա իր բուլկին տա քեզ՝ այն դեպքում երբ ինքը սոված է, դրան հնարավոր է հասնել միայն բռնությամբ…
      Այն որ «կխաբեն» տվյալ դեպքում արգումենտ չէ՝ փակ ռեժիմները ավելի շատ են խաբում, ծեծելով կամ գնդակահարելով էլ ստիպում են որ հավատաս։ Այն դեպքում, երբ կա մրցակցություն «համոզման շուկայում» և ամեն համոզողին 5 հակառակը համոզող է բաժին հասնում՝, դուք մնում եք երեքով՝ դու, քո շահը և քո քվեաթերթիկը … իմացիր՝ ով ես դու, հասկացիր՝ որն է քո շահը և ամուր բռնիր քո քվեաթերթիկը… այդ ամեն ինչը արդեն միայն քո պարտականությունն է…
      Ինչը հնարավոր չէ երբ կեղծում, կրակում և ծեծում են… էդ դեպքում միակ «շահը» չմեռնելն է…

  3. Աբո says:

    Փոխվել է դարը և ժամանակները:Ես նուն պես հիշում են «Արագած» կինոթատրոնի փոխտնօրենին՝ սև կաշվե ձեռնոցներով, և եթե նա դրսում կանգնած էր,առանց հերթ, ոչ ոք տոմս չէր գնում,հակառակ դեպքում՝ անիմաստ էր հերթ կանգնելը: 🙂
    Հիմա էլ կան մարդիկ,որոնք ցանկանոմ են,որ ինչվոր մեկը գա և կտրուկ միջոցներով կարգուկանոն հաստատի 🙂
    Համաձայն եմ՝ պետք չէ սպասել ուղղորդողների:Ուղությունները պարզ գծված են,վեցրու այն ինչը որ գտնում ես քեզ հարմար (ինչպես հագուստը) և ապրիր:Տարիները ապացուցեցին,որ «Պայքար, պայքար մինչև վերջ »-ը անիմաստ է,պարզապես ժամանակ ես կորցնում,որը կյանքում ամենա թանկն է:

  4. Ruben says:

    Գյուղացիական արշավանքը բանվորակուսակցական դրոշի ներքո, դեպի մայրաքաղաք եւ քաղաք Լենինական, անվավերացրին նորընծա «անկախությունը»:
    Ազատություն բռնապետության պլորետարիատին եւ գյուղացիությանը:

  5. մարդ says:

    Ւսկապես, առաջ շատ դժվար եր քանի որ օգտվում էինք “անալոջիկ” սիստեմից դաժե Արագած կինոթատրոնում կինո նայելով , այն ել մի քանի անգամ նույն ֆիլմը, եվ երազելով որ մի օր կկատարվի անհնարինը եվ կգտնվենք Միշել Մերսյեի կողքին Փարիզում , դրա համար վտանգվելով “դասերից փախնելով հաճախ” եվ ժամերով երազելով․
    Հիմա ինչպես հասկացա հարցը շատ պարզ է․ Եթե ունես մեկ դուռ , կամ բացում ես կամ չես բացում․ Այսինքն օգտվում ես “թվայնացված երկակի սիստեմից ինչպես կոմպյուտրաին սիստեմում․ Բաժանում ես հնարավորությունները դռների եվ գթնում հաջողության “կոդը” նայելով կայֆ ֆիլմեր անձնական Սմարտֆոնի վրա բազմալեզու թարգմանիչի միջոցով մի քանի րոպեում առանց ոչ մի զգացմունքների եվ մի կինոից մյուսը թռնելով․

  6. Hayk says:

    Руководство «Радио Свобода» уволило корреспондента в Донбассе Андрея Бабицкого из-за публикации информации об издевательствах украинских националистов

    Оригинал новости RT на русском:
    https://russian.rt.com/article/79548
    Вот такая “СВОБОДА ВЫБОРА”, г. Абрамян!!!

  7. Լավատես says:

    Եթե ճիշտ եմ հասկացել, քոչվոր ժողովուրդների կրոնները թույլ չեն տալիս այդ կրոնների հետեւորդներին խոզի միս ուտել, որովհետեւ խոզ պահել քոչելու ընթացքում հարմար չի, իսկ իրենց աստվածներին գոհացնելու համար նրանք պետք է զոհաբերեն արժեքներ, որոնք նրանք ունեն: Եթե խոզ չունեն, որ մատաղ անեն, հապա ի՞նչ արժեքներ են մատաղ անում: Հետաքրքիր է, իսկ իր հարազատ հողի վրա ապրող հայերը ի՞նչ արժեքներ են մատաղ անում իրենց աստծուն: Մի քիչ ձեւափոխենք հայտնի ասացվածքը՝ ով իր աստծուն մատաղ չի անում, ուրիշի աստծուն ստիպված կլինի երկրպագել ու մատաղ անել: Հայը նա չի, ով հայերեն է գործում, այլ նա է, ով հայերեն է գործում եւ միաժամանակ ոչ հայերեն չի գործում: Մնում է պարզել, որն է հայերենը եւ համապատասխանորեն՝ ոչ հայերենը:

  8. Գալուստ Ենոքյան says:

    Հարգելի Արամ, չէի ուզում գրել,սակայն լռելն էլ երբեմն …: Նախ ինձ զարմացնում է Ձեր գնահատականը Բերտոլուչիի ֆիլմի առիթով…(ցավում եմ, բայց կարծում եմ շատ հարգելի Սաբիր Ռիզաեվը եվս համաձայն չէր լինի ձեր գնահատականի հետ) : Կարծում եմ այդ ֆիլմում Բետոլուչիին հաջողվել էր վեր բարձրացնել սովորական «էրոտիկան» , տղամարդու եվ կնոջ «բիոլոգիական» կիրքը, շնորհիվ լեգենդար դերասանների անբռնազբոս, անմիջական, անկեղծ դերակատարման շնորհիվ…դա իրական տղամարդու ու կնոջ Սերն էր…եվ «Արագած» կինիոթատրոնը կամ սեվ ձեռնոցներով …այդ ֆիլմի գեղարվետական արժեքի մասին խոսելը…Ես հիշում եմ Ակադեմիայի շենքում «փակ» կինոդիտման էին ներկայացրել մի հոյակապ սովետական «էրոտիկ» ֆիլմ ուր «հերոսը» եվ ընկերուհին , նախկին ծամոթներ , հանկարծակի գնացքում հանդիպում են եվ հենց այդ մարդկային կիրքը գերիշխում է ու «փախնելով» իրենց առօրյայից, իրենց «ընտանիքներից » գնում են մի գյուղ ու տրվում իրենց….բոլորովին անծամոթ դերասաններ էին եվ նույնիսկ ֆիլիմի հեղինակի եվ ոչ էլ վերնագիրն եմ հիշում , սակայն հոյկապ մի ֆիմ էր որ էկրաններում իհարկե չցուցադրվեց…իսկական արվեստը ուղղորդվելու կարք չունի , այն ինքն է ուղղորդում…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031