Վերջին շրջանում ոչ մի խորհրդանիշ այնքան չի չարչրկվել ու «շահագործվել»,
որքան Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ Անմոռուկը: Հիշում
ու պահանջում ենք՝ սա է նրա խորհուրդը, բայց թե ի՞նչ կապ ունի այն մանկական ապրանքներ ու հագուստ վաճառող այս խանութի հետ, որի բոլոր պատուհաններին ու դռներին անմոռուկներ են փակցված, երեւի միայն խանութի աշխատակիցներին է հայտնի:
Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
13.03.2015