Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախագահը կվերանայի՞ սահմանադրական բարեփոխումների օրակարգը

Մարտ 14,2015 17:00

«Բավականին քննարկել ենք, խոսել ենք, ու հայեցակարգի վերաբերյալ մենք մեր նախկին տեսակետը վերահաստատել ենք: Ասացինք, թե նախկինում ինչո՞ւ էինք դեմ, եւ մեր բոլոր անհանգստությունները հայտնեցինք: Պայմանավորվեցինք անհրաժեշտության դեպքում էլի քննարկել»,- «Առավոտի» հետ զրույցում նախագահի մոտ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մասին քննարկումից մանրամասներ ներկայացրեց ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

«Առավոտի» տեղեկություններով՝ նախագահի հանդիպումները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ բավական բարիդրացիական մթնոլորտում են եղել: Սերժ Սարգսյանը պարտադրողական դիրքերից հանդես չի եկել: «Ես ենթադրում եմ, որ նախագահը լսում էր քաղաքական ուժերին՝ անշուշտ, իր կարծիքը ամբողջացնելու համար»,- ասաց Ստեփան Մարգարյանը ի պատասխան հարցի՝ հնարավո՞ր է քաղաքական ուժերի բացասական վերաբերմունքն այս փոփոխություններին ստիպի նախագահին վերանայել իր մոտեցումը եւ օրակարգից հանել սահմանադրական բարեփոխումները կամ գոնե խորհրդարանական համակարգին անցումը: «Ապագայում ի՞նչ կլինի՝ կտեսնենք: Հանձնաժողով կա… հիմա այլ բան չենք խոսել, այլ բան չեմ կարող ասել»,- ասաց նա:

Թեմայի շուրջ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031