Լրահոս
Օրվա լրահոսը

Անքուն մնալով՝ կարող եք գիրանալ եւ «շաքար» ձեռք բերել

Մարտ 14,2015 11:15

«Nhlbi.nih.gov» կայքն անդրադառնալով այն հետազոտությանը, թե ինչու են մարդիկ գիրանում, առանձնացրել է գիտնականների ուսումնասիրությունը՝ կապված քնի նորմայի խախտման հետ: Ըստ այդ հետազոտության, քնի պակասը կարող է գիրանալու վտանգ առաջացնել: Ուսումնասիրվել է դեռահաս, որն ամեն օր կորցնելով լիարժեք քնի մեկական ժամ, ավելի է գիրացել: Գիտնականներն այս երեւույթը բացատրում են նրանով, որ այն մարդիկ, որոնք քիչ են քնում, այդ ժամերին քաղցի զգացողություն են ունենում եւ ավելորդ սնունդ ընդունելով, որը, ի դեպ, կալորիաներով եւ ածխաջրերով ավելի բարձր է, հանգեցնում է ճարպակալման: Քնի նորմայի խախտման պատճառով ճարպակալման ռիսկը նկատվում է նաեւ տարբեր տարիքային խմբերում:

Քունը օգնում է պահպանել առողջության հավասարակշռությունը, որը ստիպում է ձեզ զգալ կամ կուշտ, կամ սոված:

Քունը մեր օրգանիզմի ինսուլինի, հորմոնի մակարդակը վերահսկում է, որն էլ ապահովում է արյան մեջ համապատասխան քանակի գլյուկոզան՝ շաքարի մակարդակը: Քնի բացակայությունն, ըստ մասնագետների, օրգանիզմում բարձրացնում է շաքարի մակարդակը, որն էլ կարող է մեծացնել շաքարային դիաբետով հիվանդանալու ռիսկը:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
13.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031