«Ամեն հաղթանակ իրենից մի արժեք է ներկայացնում»,- հետևյալ տողերով է սկսել իր ելույթը Էրդողանը՝ մասնակցելով Աթաթուրքի սպորտային սրահում իրականացվող «100-րդ տարելիցին՝ Չանաքքալեի ոգին եւ երիտասարդությունը» ծրագրին: Այս մասին հաղորդում է Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պաշտոնական կայքը:
«Ապրիլի 24-ին 100-րդ տարելիցը շնորհավորելու համար հրավիրել ենք ամբողջ աշխարհի պետությունների ղեկավարներին, կառավարության ղեկավարներին, և ես կարծում եմ, որ մինչ այս պահը մեր հրավերն ընդունած ավելի քան 30 երկրների ղեկավարներ, կառավարության ղեկավարներ մեզ հետ միասին կլինեն Չանաքքալեում»,-նշել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ Թուրքիան ապրիլի 24-ին Չանաքքալեի 100-րդ տարելիցը տոնելու համար հունվարի 15-ին մասնակցության հրավեր է ուղարկել մի շարք պետությունների ղեկավարներին, այդ թվում` Հայաստանին:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ