Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Մարուքյան. «Հայ ժողովրդին իր բնօրրանից զրկելը Հայոց ցեղասպանության գլխավոր կորուստն է»

Մարտ 13,2015 21:47

Արմեն Մարուքյանի խոսքերով՝ հայ ժողովրդին իր բնօրրանից զրկելը ցեղասպանության կազմակերպիչների համար հանդիսացել է գործողությունը կատարելու կարեւորագույն շարժառիթը:

«Տվյալ պայմաններում ակնհայտ է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարելով անհնար է հասնել հարցի վերջնական հանգուցալուծմանը, եւ վաղուց հասունացել է ժամանակը պայքարելու այդ հանցագործության հետեւանքների հաղթահարման եւ հատուցման համար, ինչն ինքնին իր մեջ ներառում է այդ հանցագործության ճանաչումն ու դատապարտումը»,- մարտի 13-ին «Հայոց ցեղասպանության համար միջազգային իրավական պատասխանատվության խնդիրները» թեմայով կլոր սեղան-քննարկման ընթացքում ասաց ԳԱԱ Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մարուքյանը:

Անդրադառնալով Համահայկական հռչակագրին՝ նա նշեց, որ անհրաժեշտ է հստակեցնել, թե ի՞նչ ի նկատի ունեն Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացում հաղթահարում ասելով եւ ի՞նչ եղանակներով եւ ի՞նչպես են պատկերացնում այդ գործընթացը, քանի որ կան այնպիսի հետեւանքներ, որոնք անվերականգնելի են. «Հայոց ցեղասպանության վնասները եւ կորուստները հայությունը զգաց այդ հանցագործության կատարման պահին եւ դրանից անմիջապես հետո, այդ հանցագործության հասցրած վնասների չհատուցումը բազմապատկեց՝ վերածելով հետեւանքների, որոնք հայ ժողովուրդը արդեն մեկ դար է շարունակում է կրել իր ուսերին Հայաստանում եւ սփյուռքում: Սրա հիման վրա է, որ որոշ հետազոտողներ միանգամայն իրավացիորեն պնդում են, թե քանի դեռ հանցագործ պետությունը՝ Թուրքիան, չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ չեն հաղթահարվել հանցագործության հետեւանքները, գործ ունենք շարունակվող ցեղասպանության հետ»:

Նա հայտարարեց, որ հայ ժողովրդին իր բնօրրանից զրկելը Հայոց ցեղասպանության գլխավոր կորուստն է, որը ցեղասպանության կազմակերպիչների համար հանդիսացել է գործողությունը կատարելու կարեւորագույն շարժառիթը եւ նպատակը. «Քանի որ խոսքը հայրենիքի մեծ մասի կորստի մասին է, ուստի՝ պետք է հստակեցնել, թե դա ինչ հետեւանքներ է ունեցել եւ ինչպես է անդրադարձել հայ ժողովրդի կենսագործունեության վրա: Մի կողմից՝ հայրենիքի կորստի հետեւանք կարելի է համարել սփյուռքի գոյությունը, որովհետեւ այդ գործընթացում ցեղասպանությունից հրաշքով փրկված արեւմտահայերը, կորցնելով իրենց հայրենի օջախները, ստիպված էին հայրենիքից դուրս ամեն ինչ սկսել զրոյից, մյուս կողմից՝ հայրենիքի մեծ մասի կորուստը երկփեղկեց հայ ժողովրդին, խաթարեց նրա միասնականությունը, կասեցրեց բնականոն զարգացումը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031