Լրահոս
Օրվա լրահոսը

«Զրույց հողմաղացների հետ»

Մարտ 13,2015 20:50

«Այն ամենը, ինչ ի մի եմ բերել կյանքիս վաթսուն տարիների ընթացքում, ի վերջո որոշեցի թողնել թղթի վրա, որովհետև զգացի, որ բանավոր խոսելով սպառվում եմ»,- ասում է դերասան, ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանը:

Նա այսօր հանրությանը ներկայացրեց իր՝ վերջերս լույս տեսած «Ռեժիսուրա. Զրույց հողմաղացների հետ» գիրք-ձեռնարկը, որը նախատեսված է երիտասարդ ռեժիսորների, թատերագետների և թատերարվեստով հետաքրքրվողների համար:

Նոր գիրքը բացահայտում է ռեժիսորի կոչման տեսանելի և անտեսանելի մասնագիտական ծալքերը, բեմադրության արարման ստեղծագործական ողջ շղթան՝ պիեսի ընթերցումից մինչև բեմադրություն:

«Սա մասնագիտական գիրք է: Այստեղ անձնական հուշեր կամ անձնական փոխհարաբերությունների հետ կապված հարցեր չկան: Ուղղակի բարձրացված են խնդիրներ, որոնք, կարծես, հետադարձ հայացք են իմ ապրած տարիների ու վարպետների հետ աշխատանքին…

Մարդը չպիտի ընկնի փառքի հետևից. պիտի գլուխը կախ աշխատի, զբաղվի իր մասնագիտությամբ: Եվ երբ «ճանաչի զիմաստութիւն եւ զխրատ, իմանա զբանս հանճարոյ» ու նաև ճանաչի իր մասնագիտությունը, իմանա, թե ինչի համար է ինքը կոչված և ինչպես պետք է ծառայի հասարակությանը, ահա այդ ժամանակ փառքն ինքը կընկնի նրա հետևից…

Թատրոնը աշխարհի փոքր մոդելն է, որն օգնում է մեզ ազատագրվել մեր շուրջը տիրող քաոսից: Այն հասարակության կյանքում խիստ կարևոր դեր է խաղում: Ճիշտ է՝ երբեմն լինում են ժամանակներ, որոնք թատերային չեն, թատրոնի ժամանակներ չեն, գուցե մենք հենց հիմա այդ ժամանակներում ենք ապրում, բայց կգա նաև թատրոնի ժամանակը, թատրոնի և մշակույթի զարգացման ժամանակը»,- համոզված է Ա. Էլբակյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031