Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կարելի է հանդիպել թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ սատանայապետի հետ». Ժառանգության անդամ

Մարտ 13,2015 19:30

Ժառանգություն կուսակցության վարչության անդամները շարունակում են մեկը մյուսից տարբեր, հակասական տեսակետներ հայտնել Բաղրամյան 26-ի հայտնի հանդիպման մասին:

Ինչպես տեղեկացրել ենք, Սերժ Սարգսյանը Սահմանադրական փոփոխությունների հարցը քննարկելու համար հրավիրել է մի շարք կուսակցությունների, այդ թվում՝ Ժառանգությանը: Կուսակցությունից հանդիպմանը գնացել են Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբեն Հակոբյանը: Վերջիններս պնդում են, որ կուսակցության վարչության խորհրդակցության ժամանակ անդամները որոշել են, որ պետք է ընդունեն Սերժ Սարգսյանի հրավերը եւ քննարկեն իրենց առաջարկները նրա հետ: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ տվել է իր համաձայնությունը:

Սակայն կուսակցության վարչության որոշ անդամներ վստահեցնում են, որ նման որոշում վարչությունը չի կայացրել եւ Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբեն Հակոբյանը Բաղրամյան 26 են գնացել սեփական նախաձեռնությամբ՝ որպես անհատներ՝ չներկայացնելով Ժառանգությունը:

Այս առնչությամբ Aravot.am-ը զրուցեց կուսակցության վարչության անդամ Անդրանիկ Գրիգորյանի հետ: Նրա խոսքերով՝ «Վերջին խորհրդակցությանը ես ներկա չեմ եղել, որովհետեւ պարոն Հովհաննիսյանից թույլտվություն էի ստացել  անձնական խնդիրներով զբաղվել: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի: Քաղաքականությունն ինքը ենթադրում է նման հանդիպումների հնարավորություն: Ես դրան սովորական եմ վերաբերվում: Ինքս հավատում եմ Արմեն Մարտիրոսյանի կուսակցական կարգապահությանը, որովհետեւ բազմիցս դրան ականատես եմ եղել»:

Մեր հարցին՝ Դուք տեղյա՞կ եք, վարչության անդամների հետ խորհրդակցության ժամանակ լուրջ տարաձայնություններ չե՞ն եղել Բաղրամյան 26 գնալու հետ կապված՝ Անդրանիկ Գրիգորյանը պատասխանեց. «Իմ կարծիքով, ներկա քաղաքական դաշտում ինչ-որ բան փոխելու համար կարելի է հանդիպել թե՛ Սերժ Սարգսյանի,թե՛ հրեշտակապետի կամ սատանայապետի, բոլորի հետ: Տիկին Փոստանջյանը պիտի իմանա, որ քաղաքականության մեջ ոչինչ ու երբեք չի կարելի բացառել: Իսկ այդ խորհրդակցության տարաձայնությունների ու բանավեճին ներկա չեմ եղել եւ ինձ իրավունք չեմ վերապահում խոսել այդ մասին»:

Նշենք, որ Բաղրամյան 26-ի հանդիպմանը կոշտ էր արձագանքել հատկապես զարուհի Փոստանջյանը, որը Lragir.am-ի հետ զրույցում հանդիպմանը մասնակցող գործիչներին Բաղրամյան 26-ի հաճախորդներ էր անվանել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Երևի արդեն ժամանակն է,որ Զարուհի Փոստանջյանը դուրս գա «Ժառանգությունից» (և միանա Ն.Փաշինյանին):

  2. Gayane (ԵՊՀ) says:

    Զարուհին շատ ճիշտ է ասել…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031