Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանը առաջարկում է Հայոց ցեղասպանության հարցով դիմել Գերմանիայի իշխանություններին

Մարտ 13,2015 19:24

Համաշխարհային հայկական կոնգրեսը եւ Ռուսաստանի հայերի միությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում մարտի 13-ին կազմակերպել էին կլոր սեղան-քննարկում:  Կլոր սեղան-քննարկման թեման էր «Հայոց ցեղասպանության համար միջազգային իրավական պատասխանատվության հիմնախնդիրները»:

Միջոցառման նպատակն էր քննարկել Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի միջազգային իրավական պատասխանատվության հնարավորությունը եւ դրան հասնելու գործառական ուղիները, միջազգային իրավունքի մասնագետ, պրոֆեսոր Յուրի Բարսեղովի «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը եւ միջազգային հանրության պարտավորությունները» հիմնարար գիտական աշխատության կիրառման ասպեկտները:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը նշեց, որ Յուրի Բարսեղովը իր աշխատություններից մեկում հանգել է այն եզրակացությանը, թե եթե Թուրքիան չի համաձայնում Հայոց ցեղասպանության հարցը բարձրացնել միջազգային դատարաններում, ապա Հայաստանը կարող է դիմել ՄԱԿ-ի միջազգային դատարանին եւ այդպես կարող է ձեւակերպել հարցի էությունը. «Մի խնդիր կա, ուսումնասիրելով աշխատությունները ես եկա եզրակացության, որ բոլորս դատապարտում ենք նաեւ Գերմանիային, որը ինքը մասնակից է եղել կամ այնպիսի գործունեությամբ է զբաղվել, որ Թուրքիան իրականացրել է Հայոց ցեղասպանությունը: Մենք խոսում ենք պատասխանատվության մասին, բայց որեւէ գործողություն չենք կատարում»:

Արամ Սարգսյանը առաջարկում է՝ եթե Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ապա պետք է Գերմանիայի Բունդեսթագին եւ կանցլեր Անգելա Մերկելին ներկայացնել փաստարկված նյութեր, որոնք ապացուցում են՝ Գերմանիան կա՛մ իր անտարբերությամբ, կա՛մ իր կատարած գործողություններով մեղսակից է այդ գործողություններին. «Գերմանիան արդեն ունի այդ փորձը. Հոլոքոստի հետ կապված՝ նա պատասխանատվություն է վերցրել իր վրա, ներողություն է խնդրել հրեա ժողովրդից, բացի այդ՝ նա փոխհատուցման բոլոր քայլերն է կատարում հրեաների նկատմամբ: Գերմանիային դիմելով, ես կարծում եմ, մենք կարող ենք ճանապարհ բացել՝ եթե իշխանությունները չընդունեն, որ իրենք էլ են մեղավոր եւ հայտարարեն, որ այո՛, Գերմանիայի այն ժամանակվա կառավարությունը իր գործողություններով նպաստել է Հայոց ցեղասպանության իրականացմանը, դա նոր ճանապարհ կբացի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի եւ Թուրքիային համապատասխան գործողություն կատարել պարտադրելու համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031