Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բորդյուժա. ՀԱՊԿ-ն ունի կազմակերպության անդամ երկրների ինքնիշխանությունը պաշտպանելու գործիքներ. TASS

Մարտ 13,2015 19:12

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը տիրապետում է կազմակերպության անդամ երկրների ինքնիշխանությունը արտաքին վտանգից պաշտպանելու գործիքներին: Այս մասին, ըստ «Tass»-ի, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Նրա խոսքերով՝ այժմ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին վտանգ է սպառնում առաջին հերթին Աֆղանստանից. «Մենք տեղեկություն ունենք, որ Աֆղանստանը մեծացնում է ծայրահեղական զինված խմբավորումների քանակը եւ չենք բացառում, որ նրանք կներթափանցեն կազմակերպության անդամ երկրների տարածք: Պետք չէ բացառել նաեւ այն հանգամանքը, որ նրանք, ովքեր այսօր ռազմական գործողությունների են մասնակցում ծայրահեղականների եւ ահաբեկչական խմբերի հետ արտասահմանում, կարող են հայրենիք վերադառնալ զենքը ձեռքերին, իրենց քաղաքական հարցերը լուծելու համար»:

Դրա հետ մեկտեղ նա զգուշացրել է, որ կազմակերպությունը տիրապետում է բոլոր ուժերին եւ միջոցներին կազմակերպության անդամ երկրների ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը ապահովելու համար: «ՀԱՊԿ-ն ունի արագ տեղակայման բավական շատ ստորաբաժանումներ եւ 22.000 լավ մարզված էլիտար զինվորներ: ՀԱՊԿ ստորաբաժանումներից ոչ ավել, քան 3 օր կպահանջվի ուժերը հակամարտության գործում տեղակայելու համար»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031