Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմությունն անկեղծ չէր հասարակության հետ՝ ասելով, թե վարչապետն իր պատճառով է փոխվել»

Մարտ 13,2015 19:00

«Ամենասկզբից կառավարման մոդելի կողմնակիցն եմ եղել, բայց  հիմա  ապշած եմ՝  ինչպես կարող է մեծամասնությունը, որ դեմ էր այդ գործընթացին, Ազատության հրապարակի խայտառակ բեմականացումից հետո գնում, ասում են՝ այո համաձայն ենք փոփոխությունների: Ես կողմ եմ, որ քաղաքական ուժերը մասնակցեն քննարկումներին, երկխոսությանը, բայց չեմ գտնում, որ դա պետք  է արվեր այսպիսի զիգզագների ու նվաստացումների գնով, նայում են, թե ինչ է ասում իշխանությունն, ու ինչ է ուզում նախագահը: Բոլոը նայում են, թե ինչ է իրենց զիջվելու, եթե գնան այդ բարեփոխումներին»,-այսօր «Դեբատ» ակումբում անդրադառնալով քաղաքական ուժերի ներկայացուցիչների ու Սերժ Սարգսյանի հանդիպումներին՝ ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը:

Նրա դիտարկմամբ, շատ հետաքրքիր շրջան է հիմա սկսվել, մեկ տարի է անցել մի շարժումից, որի սաղմերը դրվեցին նախորդ տարվա ձմռանը. «Նկատի ունեմ եռյակ, քառյակ, այդ գործընթացի սկիզբը, հետո լուծարումը: Ապրիլի երեքին վարչապետափոխություն եղավ: Ակնհայտ էր՝ անցած տարի ընդդիմությունն անկեղծ չէր հասարակության հետ՝ ասելով, թե վարչապետն իր պատճառով է փոխվել: Իրականում Սերժ Սարգսյանը ԲՀԿ-ի համակրանքը շահելու համար էր փոխել, քանի որ ԲՀԿ-ն այլ ճանապարհով գնաց, որոշեց չեղյալ համարել իր բոլոր պայմանավորվածությունները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031