ՄԱԿ անդամ Վիգեն Խաչատրյանն այսօր պատմեց Միացյալ աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի հետ Սերժ Սարգսյանին այցելելու մանրամասները:
«40 րոպե է տեւել հանդիպումը, նա հիմնավորեց, թե ինչու է ուզում սահմանադրական բարեփոխումներ: Որեւէ նոր բան չասաց, քան մինչեւ այդ ասում էր: Այն, ինչ հիմնավորում է, շատ գրագետ է ասվում: Ներկայացրեց իր մոտեցումները ու առաջարկեց մասնակցել մասնագիտական հանձնաժողովի քննարկումների սահմանադրական բարեփոխումների հարցով: Եկեք, ասեք՝ սխալ է, մեր ուզածը չէ, բայց մասնակցեք: Ես ասացի, որ այդ բարեփոխումը սահմանադրական քայլ է ու կարող է իրականություն դառնալ, եթե լինի վստահության պաշար: Իսկ ընդդիմությունն ու իշխանությունը չունեն այդ վստահության պաշարը, իսկ այս պայմաններում գնալ բարեփոխումների, արդյունք չի տա»,- «Դեբատ» ակումբում պատմեց Վիգեն Խաչատրյանը:
Նա առաջարկել է` չի կարելիների պատվիրաններ ընտրել. «Առաջարկեցի՝ եկեք քաղաքական ուժերին կազմակերպենք՝ թող հասարակության հետ ընդունեն յոթ կետ, որոնք չենք անելու: Եթե երկու տարի, այդ սկզբունքները հռչակվեն ու հետեւենք դրանց, մարդկանց մոտ կառաջանա վստահություն, սպասելիք»:
Նա ասաց, որ իր առաջարկը չի ընդունվել, բայց չի էլ մերժվել:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ