ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հանձնարարությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունն իրականացրել է իրանցի տասը դատապարտյալի փոխանցումը Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն:
Փոխանցումն իրականացվել է փոխադարձության հիման վրա՝ հիմք ընդունելով ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության հայտագիրը, ինչպես նաև՝ ՀՀ արդարադատության նախարարի և Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն