Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի խոշտանգումների փաստաթղթավորման ուղեցույցը թարգմանվել է հայերեն

Մարտ 13,2015 17:13

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը /ԸԻԿ ՀԿ/ հայտարարում է ՄԱԿ-ի խոշտանգումների փաստաթղթավորման ուղեցույցի հայերեն առաջին թարգմանության մասին, որը հայտնի է որպես Ստամբուլի արձանագրություն:

«Թարգմանության նպատակն է Ստամբուլի արձանագրության կիրառմամբ Հայաստանում դեռևս առկա խոշտանգումների և դաժան վերաբերմունքի դեպքերի բացահայտմանը նպաստելը, որպեսզի հնարավոր լինի մեղավորներին ենթարկել պատասխանատվության» – ասաց ԸԻԿ-ի նախագահ Միքայել Արամյանը:

Ստամբուլի արձանագրությունը, որը մշակվել է 1999 թվականին հանդիսանում է միջազգայնորեն ճանաչված փաստաթուղթ, որի կիրառումը հնարավորություն է ընձեռնում բժիշկներին և փաստաբաններին` խոշտանգումների դեպքերի քննությունն իրականացնել պատշաճ կերպով և փաստաթղթավորել խոշտանգման փաստը:

Ներգրավված լինելով Եվրոպական Հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող «Կովկասյան Հակա-խոշտանգումների ցանց. Բազմա-վերականգնողական ծառայություններ խոշտանգումների զոհերի համար և անպատժելիության դեմ պայքար» ծրագրում, Վրաստանի «Էմփաթիա» կազմակերպության հետ համագործակցությամբ` ԸԻԿ-ը «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով նախաձեռնել է փաստաթղթի հայերեն թարգմանությունը, որի համար հայտնում է իր երախտագիտությունը:

2015թ-ի ընթացքում բժիշկների, հոգեբույժների ու փաստաբանների համար խոշտանգումների դեպքերի փաստաթղթավորման ուղեցույցի օգտագործման հմտությունները հաղորդելու նպատակով կանցկացվեն հատուկ դասընթացներ:

«Այս փաստաթղթի հայերեն թարգմանությունը առաջին քայլն է գործնական միջոցների օգտագործմամբ Հայաստանում խոշտանգումների դեմ պայքարելու դժվարին ճանապարհին»- ասաց ԸԻԿ-ի տնօրեն Քրիստինա Գևորգյանը: «Այժմ մեզ պետք է օգտագործել այս չափանիշները` վերապատրաստելու տվյալ ոլորտում աշխատող փորձագետներին խոշտանգումների ապացույցների ավելի հստակ ձևակերպումների և փաստաթղթավորման համար»:

Հայաստանում ոստիկանության կողմից ծեծի և վատ վերաբերմունքի բարձր ցուցանիշը յուրաքանչյուր տարի շարունակում է արձանագրվել միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից: Սակայն նշված խոշտանգումների դեպքերի հիմնավոր ապացույցների և պատշաճ քննության բացակայության պատճառով հազվադեպ են հասնում դատարան:

Այս ձեռնարկը մասնագետների կողմից կարող է օգտագործվել սահմանափակ ազատության վայրերում և այլ դեպքերում խոշտանգման կամ դաժան վերաբերմունքի ենթարկվելու վերաբերյալ ավելի ճշգրիտ և վստահելի ապացույցներ հավաքագրելու և այն օգտագործելու համար:

Ստամբուլի Արձանագրության պաշտոնական և ոչ պաշտոնական թարգմանությունները արդեն լույս են տեսել ավելի քան 17 լեզուներով, իսկ հայերեն թարգմանությունը, լինելով վերջիններից մեկը, հուսով ենք, ավելի արդյունավետ կօգտագործվի փորձագետների և մասնագետների կողմից:

Ստամբուլի Արձանագրության հայերեն տարբերակը հասանելի կլինի www.favl.am կայքում:

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031