Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծվել են ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագիծը մշակող հանձնաժողով և աշխատանքային խումբ

Մարտ 13,2015 16:59
ardaradatutyun

«Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի կարգադրության պահանջների կատարման նպատակով ներկայում մշակվում է Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի նախագիծը և, միաժամանակ, ՀՀ Ազգային ժողովում քննարկման փուլում է գտնվում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը: Այդ հիմնարար ակտերի կիրառությունն ապահովելու, ինչպես նաև քրեական արդարադատության ոլորտում օրենսդրական բարեփոխումներն ամբողջացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակել ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագիծ:

Սույն թվականի մարտի 11-ին ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ստեղծվել են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական նոր օրենսգրքի նախագիծը մշակող հանձնաժողով և աշխատանքային խումբ:

Հանձնաժողովը գործելու է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի նախագահությամբ:

Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խումբը կղեկավարի Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը:

ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի մշակումը նպատակ ունի ապահովել ՀՀ քրեակատարողական օրենսդրության բարեփոխման առնչությամբ միջազգային կազմակերպությունների իրավական չափանիշների ամբողջական իրացումը, ինչպես նաև ՀՀ քրեակատարողական համակարգի բարեփոխման իրավական հիմքերի ամրապնդումը: Խոսքը նախ և առաջ վերաբերում է քրեակատարողական ոլորտում մարդու իրավունքների ապահովման գործուն երաշխիքների սահմանմանը, ինչպես նաև դրանով պայմանավորված՝ պետության քաղաքականության ուղղությունների իրավական հստակեցմանը:

Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի մշակումը նախատեսվում է իրականացնել Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) աջակցությամբ, ինչպես նաև մյուս գործընկերների հետ համագործակցությամբ:

 

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031