Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական անգամ Աճարկուտի  գյուղապետի անասունները գողացել են

Մարտ 13,2015 16:54

Իջեւանի տարածաշրջանի  Աճարկուտ համայնքի ղեկավար Ռաֆիկ Օհանյանն ասաց, որ իր 9 խոշոր եղջերավոր անասունը գողացել են: Գողացված անասուններից  3 կով են, 2-ը՝ հղի երինջ, 2-ը՝ ցուլ, 2-ը` մոզի: Գյուղապետին պատկանող թվով 10 խոշոր եղջերավոր անասուններից  նրա անասնագոմ է վերադարձել միայն մեկ մոզի, որը առանձին չպահելու համար  մորթել են: Օհանյանն ասաց, որ իր կովերը  շատ արժեքավոր էին,դրանցից յուրաքանչյուրը օրական մինչեւ 20 լիտր կաթ էր տալիս: Նա  հայտնեց, որ  իրենց գյուղն անտառի եզրին է, Աճարկուտում անասունները ոչ թե արոտի են տանում, այլ   ազատ են թողնում,որպեսզի  դրանք գնան արոտավայր: Ձյուն տեղալուն պես անասուններն անտառից  գյուղ են վերադառնում: Աճարկուտում ձյուն է  տեղացել մոտ 10 օր առաջ, անասուններն Աճարկուտ, Ռաֆիկ Օհանյանի անասնագոմ չեն վերադարձել: Գյուղապետը հայտնեց,, որ  անասնագողերը հավանաբար անասուններին ձորն են իջեցրել, ավտոճանապարհի եզր  եւ դրանք ավտոմեքենայով տեղափոխել: Նա անասունների  անհետանալու  մասին գրավոր հայտարարություն է տվել ոստիկանության Իջեւանի բաժին, սակայն  քիչ հույս ունի, որ  գողությունը  կբացահայտվի:

Ռաֆիկ Օհանյանը հայտնում է , որ 1996թ.  կատարված գողության ժամանակ անհայտ անձինք գողացել են իր 12 գլուխ խոշոր եղջերավոր անասունը, իսկ 2007թ.՝ եւս  3 հատ անասուն: «Կարելի է ասել, որ անցած տարիներին  իմ ստացած աշխատավարձի գումարի չափ  ինձնից  գողացել են»՝ դառնությամբ ասում է  Ռ. Օհանյանը: Հավելենք, որ Ռ. Օհանյանը  185 բնակիչ ունեցող Աճարկուտ համայնքը ղեկավարում է  1991 թվականից:

 Ոսկան  ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031