Մարտի 13-ին ավարտվել է Լիբանանի զինված ուժերի պատվիրակության աշխատանքային այցը Հայաստան:
Հագեցած օրակարգով այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության, ռազմական արդյունաբերության, կադրերի և ռազմական կրթության, ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության, թիկունքի և սպառազինության վարչությունների պետերի հետ, այցելություններ է կատարել ՊՆ տարբեր ստորաբաժանումներ, ուսումնական հաստատություններ և ռազամարդյունաբերական ձեռնարկություններ:
Քննարկվել են ռազմական կրթության, վարժանքների, խաղաղապահության, նյութատեխնիկական ապահովման և ռազմական արդյունաբերության ոլորտներին առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռքբերվել մոտ ապագայում կազմակերպել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների փոխայցելությունները:
Այցի ավարտին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը և Լիբանանի զինված ուժերի պատվիրակության ղեկավար բրիգադի գեներալ Մանուել Քիրեջյանը ստորագրել են 2015 թվականի երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ