Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը Ամերիկայի՞, թե՞ Իրանի գործընկերն է. Dailycaller

Մարտ 13,2015 16:22

Նույնիսկ այն դեպքում, երբ Ուկրաինայի իրադարձությունները այսքան բուռն են զարգանում, ավելի մեղմ, բայց մտահոգիչ մի իրավիճակ նախկին ԽՍՀՄ այլ երկրներում սպառնում է վնասել Արեւմուտքի ծրագրերին այնտեղ եւ Միջին Արեւելքում: Չնայած տարածված կարծիքին, որ Հայաստանը ԱՄՆ-ի ամուր գործընկեր է, նա ռազմավարական առումով մերձեցել է Իրանի հետ, հետեւաբար՝ նաեւ Ռուսաստանի, որն էլ իր հերթին օգնում է ԱՄՆ-ի հակառակորդներին շրջանցել Իրանի եւ Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները:

ԱՄՆ կոնգրեսի նախկին անդամ Դան Բուրտոնը «Dailycaller»-ում հրապարակած իր հոդվածում գրել է, որ որպես իրական ռեալպոլիտիկ, դժվար չէ հասկանալ Երեւանի խաղը: «Հայաստանը փորձում է հակահարված տալ Քլինթոնի եւ Բուշ երկրորդի ջանքերին, որոնք Իրանի դեմ պատժամիջոցները ուզում էին օգտագործել եւ խողովակաշարերի ճանապարհները փոխել, որոնք կարող էին հարստացնել Իրանին: Անհանգստացնող հանգամանքը ԱՄՆ-ի հաստատած ուղին է, որն անցնում է Ադրբեջանով եւ Թուրքիայով»:

Ըստ հեղինակի՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ունեցած վատ հարաբերությունների արդյունքում է, որ Հայաստանը որոշել է Իրանի հետ իր տնտեսական հարաբերությունները մեծացնել: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանը Իրանի ամենամեծ գազ գնողն է, այն բանից հետո, երբ 2009 թվականի մայիսին Իրանը եւ Հայաստանը գործարկեցին տրանս-ազգային գազի խողովակաշարը, որը կառուցվել է աշխարհի ամենամեծ գազի մատակարար ռուսական «Գազպրոմի» կողմից:

Դան Բուրտոնը, որպես Իրանի եւ Հայաստանի մերձեցման այլ հանգամանքներ է բերում «Հայաստանի հարավային երկաթուղու» կառուցումը, 2014 թվականի մայիսին Հայաստանի եւ Իրանի միջեւ բիզնես նպատակներով ավիաչվերթների քանակը 3-ից 50 դարձնելը, հայկական բանկերի միջոցով իրանական գործարքների իրականացումը եւ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ փակ սահմանները: Այս մերձեցման գործում մեծ դեր ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը ստեղծել է Եվրասիական տնտեսական միությունը, որն Իրանը համարում է լավ համագործակցության հարթակ Հայաստանի եւ Ռուսաստանի հետ:

Վերջում հեղինակը գրում է. «Երեւի Երեւանի մեր գործընկերոջը պետք է հիշեցնել այն գնի մասին, որը փոքր երկրները կվճարեն, եթե օգնեն ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ գտնվող երկրներին:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «Հայաստանի Ամերիկայի՞, թէ Իրանի գործընկերն է»
    ……………………………………………………………………………….
    Անշո՛ւշտ թէ Իրանի:

    Ինչ որ ցաւալի է (յատկապէս անոնց համար որոնք չեն մոռացել Վարդանանց Պատերազմը…) :

    Սակայն Հայաստանի ընտրութեամբ չէ որ այսպէս է կացութիւնը: Ամերիկան ինք է որ որոշել թէ Թուրքիան իր էական դաշնակիցն է:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031