Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԺՀ-ի բուհերում սովորելու իրավունք է ստացել 11 դիմորդ

Մարտ 13,2015 16:12

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր նախարար Արմեն Աշոտյանն ազդարարել է միջպետական համաձայնագրի շրջանակում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության  ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու նպատակով անցկացված մրցույթի հաղթողների անունները: Միջոցառմանը մասնակցել են բոլոր երեք` բակալավրի,  մագիստրոսի և ասպիրանտի կրթական աստիճանների համար դիմած և մրցութային շեմը հաղթահարած դիմորդները: Ողջունելով և շնորհավորելով հաղթողներին` Արմեն Աշոտյանը նշել է, որ այս տարի ՉԺՀ-ի բուհերում ուսումնառություն ստանալու իրավունք է ստացել 11 դիմորդ:

Նախարարն ընդգծել է, որ այս տարի ևս Չինաստանի բուհերում սովորելու համար արձանագրվել է դիմորդների բարձր մասնակցություն, որը, ըստ Արմեն Աշոտյանի, վկայում է հայ երիտասարդների` Չինաստանի մշակույթին ու քաղաքակրթությանը ծանոթանալու և չինական բուհերում սովորելու մեծ հետաքրքրության և ձգտման մասին: “Վերջին տարիներին կրթության ոլորտում իրականացված լայնածավալ բարեփոխումների արդյունքում աշխարհի բարձրակարգ բուհերի շարքում իրենց տեղն ունեն նաև Չինաստանի բուհերը, և պատահական չէ, որ տարեցտարի վերոնշյալ բուհերում սովորել ցանկացող հայ երիտասարդների թիվն ավելանում է”,-նշել է նախարարը` տեղեկացնելով, որ ավելի մեծ թվով դիմորդներ ցանկություն են հայտնել սովորել մագիստրատուրայում, ավելի քիչ` ասպիրանտուրայում:

Արմեն Աշոտյանը շեշտել է, որ այս տարվանից միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերի հիման վրա պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում է տրվելու  բուհերի վարկանիշավորման համաշխարհային ճանաչում ունեցող կայքերի ըստ լավագույն ուսումնական հաստատությունների սանդղակներում ընդգրկված առաջին 500 բուհերի սովորողներին: “Դուք սովորելու եք Հայաստանի Հանրապետության անունից, դուք մեր “դեսպաններ” ենք արտերկրում և որպես միջազգային կրթաթոշակակիրներ` դուք պարտավոր եք պատվով ներկայացնել մեր երկիրը. ձեր ցուցաբերած բարձր առաջադիմության և վարքագծի շնորհիվ է նաև, որ արտերկրում պատկերացում են կազմում Հայաստանի մասին: Հավաստիացնում եմ ձեզ, որ հայրենիք վերադառնալուց հետո դուք կգտնեք համապատասխան աշխատանք, որովհետև որակյալ մասնագետը, այն էլ չինարենի իմացությամբ, միշտ էլ պահանջված է լինում”,-դիմելով մրցույթը հաղթահարած դիմորդներին` նշել է Արմեն Աշոտյանը` կրթաթոշակառուներին խորհուրդ տալով ուսումնառությունից ազատ ժամանակը նաև տրամադրել համապատասխան երկրներում Հայաստանի դեսպանատների և հայկական համայնքի աջակցությանը, մասնավորապես, ակտիվ մասնակցություն ունենալ բազմաթիվ ազգային, պետական միջոցառումների կազմակերպման աշխատանքներին:

Միաժամանակ, նախարարը մրցույթին մասնակցած, բայց մրցութային շեմը չհաղթահարած դիմորդներին առաջարկել է մասնակցել ինչպես միջպետական համաձայնագրերով, այնպես էլ այլ կրթաթոշակային ծրագրերով  նախատեսված մրցույթներին:
Հանդիպման մասնակիցներն իրենց հուզող հարցերն են ուղղել նախարարին` ստանալով սպառիչ պատասխաններ: Նշենք, որ միջպետական համագործակցության շրջանակում այսօր Չինաստանի բուհերում է սովորում է շուրջ 40 հայ երիտասարդ:

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031