Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան Թուրքիան դիտարկում է որպես ռուսական էներգիայի այլընտրանք. Maltatoday

Մարտ 13,2015 15:29

Եվրոպական հանձնաժողովը ծրագրում է խորացնել իր հարաբերությունները մի շարք երկրների հետ: Այդ երկրներից մեկն է Թուրքիան, որն անհրաժեշտ է Եվրոպային, որպեսզի նվազեցնի ռուսական էներգետիկայից իր կախվածությունը: Այս մասին գրում է «Maltatoday»-ը:

Մարտի 11-ին հրապարակած հայտարարության մեջ Եվրոպայի հանձնաժողովը նշել է, որ մտադիր է ուժեղացնել ԵՄ-Թուրքիա էներգետիկ հարաբերությունները, որպեսզի ստեղծի ռազմավարական էներգետիկ գործընկերություն: Այս նպատակը հանձնաժողովը պայմանավորել է նրանով, որ ավելի ուժեղ եւ միասնական Եվրոպական միությունը կարող է ավելի կառուցողական հարաբերություններ ունենալ իր գործընկերների հետ, որպեսզի հասնեն իրենց միասնական նպատակներին:

Հոդվածագիրը նշում է, որ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման հնարավոր երկրների մեջ են մտնում Ալժիրը, Թուրքիան, Ադրբեջանը, Թուրքմենստանը, Միջին Արեւելքը, Աֆրիկան եւ այլ երկրներ: Սակայն այս բոլոր երկրներից Եվրոպայի համար Թուրքիան է ամենահավանական թեկնածուն, քանի որ նրա աշխարհագրական դիրքը, քաղաքական եւ ռազմական կապերը Արեւմուտքի հետ շատ հարմար են էներգիայի մշտական մատակարար դառնալու համար:

Եվրոպական միությունը սկսել է Ռուսաստանի՝ որպես էլեկտրաէներգիայի հիմնական մատակարարի, փոխարինող փնտրել Ուկրաինայի հարցով ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցներից հետո: Այժմ Եվրոպան իր գազի 1/3-ը ստանում է Ռուսաստանից, որի կեսն էլ հոսում է Ուկրաինայի տարածքում գտնվող խողովակներով:

Եթե ԵՄ-ի ծրագրերը իրականան, Թուրքիան կդառնա Եվրոպային հիմնական էներգիա մատակարարող երկիրը, որովհետեւ նա արդեն կառուցում է Տրանս-ատլանտյան բնական գազի խողովակաշար, որն էլ իր հերթին տարածաշրջանի Հարավային գազային միջանցքի մասն է կազմելու: Խողովակաշարը Ադրբեջանից գազ կմատակարարի Հունաստանին, Ալբանիային, Իտալիային եւ այլն:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031