Բելառուսը պատրաստ է Մինսկում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների գործընթացը ընդունել: Այս մասին, ըստ «Росбалт»-ի, հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը: «Ես կցանկանայի հաստատել մեր պատրաստակամությունը` ընդունել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բանակցությունները մեզ մոտ, այն ժամանակահատվածում, որը նախատեսված է ԵԱՀԿ համապատասխան որոշումներով»,- ասել է նա:
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների հետ հանդիպման ընթացքում Բելառուսի ԱԳ նախարարը նաեւ ասել է, որ իր երկիրը կարող է նաեւ բանակցային գործընթացի վերջնական փուլի համար տարածք տրամադրել:
Մինսկի խմբի ամերիկացի նախագահ Ջեյմս Ուորլիքի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Բելառուսի կառավարության հետ բանակցությունները, որոնք տեղի են ունեցել Մինսկում, արդյունավետ էին: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: Ուորլիքը նաեւ նշել է, որ ակնկալում է ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր ներկայացուցիչ երկրների աջակցությունը այս հարցով:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ
Կարդացեք նաև