Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական 4 ձկնարտադրող տնտեսություններ հայտնվել են ռիսկային գոտում

Մարտ 13,2015 15:11

Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ հայկական 6 ձկնարտադրող ընկերությունների մուտքը ռուսական շուկա արգելափակվել է: Այս տեղեկություններն այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում մեկնաբանելով՝  Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն հ/կ նախագահ Արթուր Աթոյանն ասաց, որ այդ արգելանքը գործել է դեռեւս 2013 թվականից:

Արթուր Աթոյանը տեղեկացրեց, որ այդ 6 կազմակերպություններն ունեցել են որոշակի խնդիրներ, որոնք Ռուսաստանի եւ Հայաստանի սննդի անվտանգության պետական ծառայությունների համատեղ աշխատանքների արդյունքում հասցվել են նվազագույնի. «Այդ գործընթացի ժամանակ ընկերությունները հայտնվել էին խիստ ուսումնասիրությունների գոտում եւ փակման փոխարեն նորից ստացել էին արտահանման իրավունք: Սակայն ԵՏՄ անդամակցությունից հետո պահանջերը փոխվել են, առաջադրվել են նոր պահանջներ, նոր կանոններ, եւ պետք էր ամեն բան սկսել նորից»:

Դիտարկմանը, թե խնդիր չի՞ տեսնում այն բանում, որ եթե չեն արտահանում այդ ձկնամթերքը, ապա սննդամթերքի անվտանգության նորմերին չհամապատասխանող ձկնամթերքից օգտվում են հայ սպառողները, Արթուր Աթոյանը պատասխանեց, որ ամեն երկիր ունի իր սննդամթերքի անվտանգության կանոնները. «Հնարավոր է մի երկիր որոշակի շեղումներով թույլ տա դա, իսկ մյուս երկիրը՝ ոչ»:

Բանախոսի տվյալներով՝ 2014 թվականից սկսած 4 ձկնաբուծական տնտեսություններ կան, որոնք հայտնվել են ռիսկային գոտում:

Նա հավելեց, որ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունից հետո Հայաստանը ձեռք է բերել մի քանի արտոնություններ, որոնք երկրում ձկնատադրության խթան կարող են հանդիսանալ. «Մինչ ԵՏՄ անդամ դառնալը մենք համարվում էինք արտահանող երկիր, հիմա այդ տերմինը ձեւափոխվել եւ դարձել է տեղափոխում: Այսինքն մենք այն առավելությունն ունենք, որ մենք ոչ թե արտահանում ենք, այլ տեղափոխում մի երկրի տարածքում: Սակայն մինչ այդ պետք է ընդգրկվել սննդամթերքի անվտանգության որոշակի պայմանների»:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031