Այսօրվա՝ մարտի 13-ի «Առավոտում» անդրադարձել ենք Արմենակ Արմենակյանի անվան թիվ 26 դպրոցի խնդրին՝ տնօրեն Արմենուհի Արմենակյանն աշխատանքից ազատել է դպրոցի տնտեսվար եւ աշխատանքի ուսուցման ուսուցչուհի Անահիտ Նավասարդյանին: Վերջինս անօրեն է համարել այդ որոշումը, նաեւ պատմել, որ կոլեկտիվի կեսը Արմենակյանի ընտանիքի անդամներն ու հարազատներն են, կրթօջախում էլ առկա են մի շարք խախտումներ:
Արմենուհի Արմենակյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ ոչինչ անօրեն չէ, իսկ իր ընտանիքի անդամների՝ դպրոցում աշխատելու վերաբերյալ էլ նշել էր, որ ամեն ոք իր տեղում է:
Հավելենք, որ ԿԳ նախարարության կրթության պետական տեսչության kpt.am կայքում թիվ 26 դպրոցի երկու տասնյակի հասնող թերությունների ու խախտումների մասին տեղեկատվություն կա:
Aravot.am-ը Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանից (լուսանկարում) եւս մեկնաբանություն խնդրեց, մանավանդ 26 դպրոցի տնօրենը, տնտեսվարի պատմելով աջ ու ձախ հայտարարում է, որ իր դպրոցում ի՛ր օրենքներ են գործում:
Կարդացեք նաև
Տիկին Սողոմոնյանն Aravot.am-ին հայտնեց, որ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը տեղյակ էր արծարծված խնդրին մինչ «Առավոտի» հրապարակումը եւ ներկայումս էլ զբաղված է դրանով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
ինչպես հասկանանք ,միթե այս դպրոցում տնտեսվարի հաստիքը կա,Գեղարքունիքի մարզում այդ հաստիքը հանվեց դպրոցներից: