Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազի ծանրաբեռնվածության պատճառով նիստը հետաձգվեց

Մարտ 13,2015 14:12

Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի, նրա տեղակալ Արմեն Մովսիսյանի, Գեղամ Գրիգորյանի, տարբեր ստորաբաժանումների 7 պատասխանատուների գործի վարույթը գտնվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ:

Նույն դեպարտամենտի հաշվապահական հաշվառման և ֆինանսական վարչության պետ, գլխավոր հաշվապահ, պաշտոնատար անձ Գոհար Հարությունյանի, Դատական դեպարտամենտ պետական կառավարչական հիմնարկի ներքին աուդիտի վարչության պետ Սուսաննա Սեդրակյանի, հաշվապահական հաշվառման և ֆինանսական վարչության ավագ մասնագետ Հովակիմ Բադանյանի եւ հաշվապահական հաշվառման և ֆինանսական վարչության մասնագետ Շուշանիկ Բանտիկյանի դեմ հարուցված քրեական գործն առանձնացվել է, չգիտես ինչու, եւ գտնվում է դատավոր Գագիկ Պողոսյանի վարույթում:

Հերթական անգամ դատական նիստը հետաձգվեց, քանի որ մեղադրող Հ.Մելքոնյանը դիմել էր դատարանին, թե ծանրաբեռնվածության պատճառով չի կարող մասնակցել, խնդրել էր հետաձգել դատական նիստը:

«Չծանրաբեռնված» դատավորը ստիպված էր այլ օր նշանակել, քանի որ առանց պետության անունից մեղադրանքը պաշտպանող կողմի անհնար էր շարունակել նիստը:

Տեղեկացնեմ, որ Գոհար Հարությունյանը մեղադրվում է նրանում, որ «տևական ժամանակ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու նպատակով» Սուսաննա Սեդրակյանի, Հովակիմ Բադանյանի և Շուշանիկ Բանտիկյանի հետ, «նախնական համաձայնությամբ, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով», յուրացրել են 2011թ. հոկտեմբերից մինչև 2013թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում պետական բյուջեից որպես աշխատավարձ և դրամական այլ բավարարումներ հատկացված առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 8.020.400 ՀՀ դրամ:
Իսկ Շուշանիկ Բանտիկյանը 2011թ. հոկտեմբերից մինչև 2012թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում հափշտակել է 4.388.600 ՀՀ դրամ:

Չորս ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չբացակայելու մասին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031