Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք մեր նպատակին հասել ենք թե՛ Արցախում, թե՛ Գյումրիում». Գարեգին Չուքասզյան

Մարտ 13,2015 14:12

«Մենք սնանկացած քաղաքական համակարգ ունենք, երեկ տեսաք այդ սնանկացման պատկերը: Մեր Եվրասիական ընտրությունը անմիտ էր, որովհետեւ անորոշությունների եւ փոթորկուն ծովում խարիսխ չեն կառուցում, նավը պիտի ինքն իրեն վստահի եւ ճոճվի: Հիմա, երբ Իրանը բլոկադայից դուրս է գալիս, մեզ համար փայլուն հնարավորություն ու հեռանկարներ են բացվում հարավային ուղղությամբ՝ Իրանի հետ հարաբերություն զարգացնելու: Դրա համար պետք է ոչ թե կամազուրկ, այլ նոր վերնախավ, որը կկանգնեցնի այս գահավիժումը», – այսօր «Հայացք» ակումբում հրավիրած ասուլիսում ասաց Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուքասզյանը:

Նա հայտարարեց. «Թե՛ Արցախ այցելությունը, թե՛ Գյումրի այցելությունը, թե՛ մեր մնացյալ ավտոերթերը մեկ նպատակ են հետապնդում՝ մեր շարժման մասին իրազեկել, մեր պատկերացումների մասին: Այլ նպատակ չէր հետապնդում: Խնդիրն իրազեկելն է եղել: Բերձորի, Գյումրիի այցելության դեպքերի վիդեոները միայն դիտել է 475 հազար մարդ youtube-ում: Այսինքն,  արդյո՞ք ավելի լավ իրազեկման ձեւ կարող էր լինել, քան այն, ինչ եղավ: Իհարկե, կորուստներ եղան, իհարկե, մեզ համար ցանկալի չէր այդ բախումը, բայց ո՞վ ստեղծեց դա: Արցախի ոստիկանությունն ուներ հնարավորություն կադրեր ցույց տալու, եթե որեւէ սադրանք մեր կողմից եղել է: Մենք խուսափել ենք ցնցումից: Ահաբեկչությունը եղավ պետության, ավելի ճիշտ՝ գաղութային վարչակազմի կողմից: Մենք մեր նպատակին հասել ենք թե՛ Արցախում, թե՛ Գյումրիում: Գյումրիում նույնպես ամբողջ ժողովուրդը տեղեկացվեց՝ ինչ է տեղի ունենում,սկսեցին հարցուփորձ անել: Մեր ավտոերթը ոչինչ չկորցրեց, մենք Արթիկով անցնելիս տարածեցինք մեր ամբողջ նյութերը, մենք մեր իրազեկման նպատակին հասել ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031