Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմներից ավելի քիչ մարդիկ են մահանում, քան ոչ ճիշտ սննդակարգով սնվելուց»

Մարտ 13,2015 14:06

Մարտի 15-ը սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է:

Օրվան ընդառաջ ասուլիսին այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը տեղեկացրեց, որը օրը նշվում է 1961 թվականից, երբ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին Կոնգրեսում հայտարարել էր, որ բոլորը սպառողներ են եւ պետք է ունենան իրենց հիմնական իրավունքները. դրանք են անվտանգության, տեղեկատվություն ստանալու, ընտրության եւ լսված լինելու իրավունքները, ինչպես նաեւ հիմնական կարիքները բավարարելու, վնասների փոխհատուցման, կրթության եւ էկոլոգիապես մաքուր միջավայր ունենալու իրավունքները:

Մելիտա Հակոբյանը տեղեկացրեց, որ սպառողների միջազգային ասոցիացիան այս տարին հայտարարել է առողջ սննդդակարգի տարի. «Պատերազմական իրավիճակներից, ահաբեկչություններից ավելի քիչ մարդիկ են մահանում, քան ոչ ճիշտ սննդակարգով սնվելուց»:

Անդրադառնալով արագ սննդի վնասակարությանը՝ տիկին Հակոբյանը նշեց, որ աշխարհի մարդկանց 1 տոկոսը ամեն օր օգտվում է արագ սննդի օբյեկտներից. «Ոչ մի այլ ոլորտում այնքան գումարներ չեն ներդրվում, որքան արագ սննդի ոլորտում»:

Բժիշկներն արագ սնունդը բաժանում են երկու խմբի՝ վտանգավոր եւ չափից ավելի վտանգավոր: Ըստ բանախոսը՝ արագ սնունդը կարող է հանգեցնել սրտի հիվանդությունների, ինֆարկտի, ինսուլտի, շաքարախտի. «Դրանք առաջանում են այն պատճառով, որ մարդիկ այն ուտում են շատ արագ, սննդի մեջ պարունակվում է մեծ քանակությամբ շաքարներ, հատկապես ասպարտամ շաքար: Մարդը արագ ուտում է, դրանից զատ իր քաղցը բավարարելու համար գազավորված ըմպելիքներ է ընդունում, օրգանիզմում այդ կալորիաները չեն կարողանում այրվել, ուղեղի եւ նյարդային համակարգի համար դրանք պիտանի չեն դառնում, որն էլ հանգեցնում է այդ հիվանդություններին»:

Տիկին Հակոբյանը վստահեցնում է, որ մեծահասակները շաբաթը ընդամենը մեկ անգամ պետք է  օգտվեն արագ սննդից, եթե ցանկանում են, մինչդեռ երեխաներին այն ընդհանրապես չի թույլատրվում:

Անդրադառնալով սպառողների իրավունքների ոտնահարմանը, տիկին Հակոբյանը առանձնացրեց, որ Հայաստանում չկան լրատվամիջոցներ, որոնք հստակ տեղեկատվություն կտան սպառողների իրավունքների մասին:
 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031