Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հիմնադիր խորհրդարանը նոր պայմանագիր է կնքելու ժողովրդի հետ

Մարտ 13,2015 13:56

Այսօր «Հայացք» ակումբում Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուքասզյանն ասաց, որ նոր պայմանագիր են պատրաստել, որը պիտի կնքեն ժողովրդի հետ: Այն  համաժողովրդական նոր Սահմանադրություն ստեղծելու հետ է կապված:

Գարեգին Չուքասզյանն ասաց, որ Սահմանադրական փոփոխությունների ամբողջ մեթոդոլոգիան պետք է այլ լինի. «Իսլանդիայում օգտագործվել են սոցցանցերը, ինտերնետը, եւ ահռելի քանակով մարդկանց մասնակցություն է ապահովվել: Սահմանադրությունը ժողովրդով է պատրաստվել: Մենք էլ կարող ենք անել: Ինչո՞ւ պիտի մեզ պարտադրվի Սահմանադրություն: Մենք այստեղ ունենք վերեւից իջեցված Սահմանադրություն, ժողովուրդն անմասն է»:

Հարցին՝ այսինքն, ճիշտ չե՞ք համարում, որ ընդիմադիր ուժերը մասնակցում են քննարկումներին, նա պատասխանեց. « Քաղաքական դաշտում դեկորացիաներ են,նույն մարդը 10 կուսակցություն է փոխում: Մի կուսակցությունից առնետավազք է տեղի ունենում մի ուրիշ տեղ: Կուսակցական այս դեկորացիաները քաղաքական դաշտի իրականության հետ առնչություն չունեն: Սահմանադրական փոփոխությունները պետք է ժողովուրդն աներ, առաջարկները պետք է ժողովրդից լիներ»:

Aravot.am-ի հարցին՝ ներկայիս առաջարկվող սահմանադրական փոփոխություններով ենթադրվում է կառավարման համակարգի փոփոխություն՝ անցում խորհրդարանական կառավարման համակարգի, իշխանություն-ընդդիմություն հակակշիռների մեխանիզմի ստեղծում եւ այլն, ձեր այլընտրանքային տարբերակն ի՞նչ է՝ Գարեգին Չուքասզյանը պատասխանեց. «Մեր այլընտրանքային տարբերակը ենթադրում է հետեւյալ պարզ փաստի գիտակցումը, որ Հայաստանում ստեղծված է օլիգարխային իշխանություն, որը մենաշնորհել է տնտեսությունը եւ քաղաքականությունը: Սրանից նախեւառաջ պետք է ազատվել: Այդ մենաշնորհը վերացնելուց հետո միայն կարելի է խոսել որեւիցե սահմանադրական փոփոխությունների մասին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031