Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքական դաշտի լյուստրացիան. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 13,2015 13:07

Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման այս տարիների ընթացքում մեկ օգտակար գործ, այնուամենայնիվ, արել է. նա հետեւողականորեն լյուստրացիայի է ենթարկել քաղաքական դաշտը։ Հիմա, կարելի է ասել, Ս. Սարգսյանն այդ կտավի վերջին «շտրիխներն» է անում՝ ավարտին մոտեցնելով քաղաքական դաշտը սեւ ու սպիտակի բաժանելու գործընթացը, եւ երեկ ողջ օրը Ս. Սարգսյանը զբաղված էր այդ գործով։

Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ քննարկումների շարք է նախաձեռնել՝ լայն քաղաքական կոնսոլիդացիա ձևավորելու համար։ Երեկ նա հասցրել է հանդիպել միանգամից վեց կուսակցության ներկայացուցիչների։ Եվ ի՞նչ կուսակցություններ՝ մեկը մեկից «հզոր ու սկզբունքային», մեկր մեկից «լավն ու աղվորիկ», եւ որ ամենակարեւորն է՝ մեկը մեկից «ընդդիմադիր», Հայ Հեղափոխական Դաշնակցություն, Միավորված աշխատանքային կուսակցություն, Բարգավաճ Հայաստան, Օրինաց երկիր, Ազատ դեմոկրատներ, Հայոց համազգային շարժում, եւ վերջապես՝ ժառանգություն։

Բաղրամյան 26-ը երեկ հոգացել էր ոչ միայն հանդիպումների մասին տեղեկատվության անխափան մատուցման, այլեւ այդ հանդիպումների ընթացքում տիրող մթնոլորտն ամենայն մանրամասնությամբ հասարակությանը հասցնելու մասին։

Դատելով Բադրամյան 26– ի մատուցած լուսանկարների շարքից, երբեմնի հակառակորդների հանդիպումներն անցել են առավել քան ջերմ մթնոլորտում։ Պատահական չէ, որ բացի Բարգավաճ Հայաստանից, մյուս կուսակցությունները հանդիպումից հետո կամ անցել են ընդհատակ, կամ՝ գովերգում են սահմանադրական փոփոխությունների գաղափարը:

Այսքանից հետո նկատենք, որ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների հարցում հայտնվել է խղճուկ վիճակում, նա չի կարող այս նախաձեռնության վերաբերյալ լայն քաղաքական կոնսոլիդացիա ապահովել, եւ հիմա փորձում է համախմբման իմիտացիա ստեղծել՝ Բաղրամյան 26-ում հանդիպելով մանր¬մունր ինչ-որ ուժերի։ Միայն թե, Ս. Սարգսյանն ինքն էլ լավ գիտի, որ իր նախաձեռնությանը կողմ արտահայտված այս կուսակցությունների հանրագումարային վարկանիշը հասարակության մեջ տատանվում է 2-3 տոկոսի միջակայքում, ոչ ավելին։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031