Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակչությունը նվազել է , գերեզմանատները՝ ընդարձակվել

Մարտ 13,2015 13:13

Տավուշի մարզի   սահմանամերձ գյուղերից յուրաքանչյուրում  տասնյակ տներ լքված են: Դրանց բնակիչները  հիմնական բնակության են մեկնել  արտերկիր, հիմնականում՝ Ռուսաստան: Սահմանագոտում  շատ են առանձնատները, որտեղ  թոշակառու ամուսիններ  իրենց կյանքի վերջին օրերն են անցկացնում  կամ տանը  նրանցից մեկն է մնացել: Գյուղերում  նվազել  է  աշակերտների թիվը: Ադրբեջանին սահմանակից  Բարեկամավան  գյուղի 8-ամյա դպրոցում 1970-ական թվականների կեսին  սովորում էր 330 աշակերտ, այժմ գյուղի միջնակարգ դպրոցն ունի 19 աշակերտ:

Դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանը հույս է տածում, որ եթե կայուն խաղաղություն լինի,  դպրոցի նախկին աշակերտները, ովքեր  Նոյեմբերյանում, Ապարանում եւ այլուր  վարձով են բնակվում, գուցե ետ գան Բարեկամավան: Սահմանամերձ գյուղերի բնակչությունը նվազել  է,մինչդեռ  այդ բնակավայրերում վերջին քսան տարում  ընդարձակվել  է  գերեզմանատան տարածքը կամ նոր գերեզմանատներ են բացվել: Դա բացատրվում է  ոչ միայն մահվան դեպքերի մեծ թվով, այլ նաեւ նրանով, որ Ռուսաստանում  մահացած մեր հայրենակիցների մի  մասը վերջին հանգրվանը գտնում է հայրենի հողում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Zaven says:

    Բառերն անզոր են իրականության ողբերգականությունը ներկայացնելու համար:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031