Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոման Ամոյան. «Առանց համառության հաջողություն չեք ունենա»

Մարտ 13,2015 12:47

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի համատեղ իրականացվող ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի քարոզչության ծրագրի շրջանակներում հունահռոմեական ըմբիշ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի երիտասարդների չեմպիոն Ռոման Ամոյանը հյուրընկալվեց Մ. Նալբանդյանի անվան թիվ 33 հիմնական դպրոցում, որտեղ անցել են իր աշակերտական տարիները:

Անվանի մարզիկը իր ուսուցիչների հետ շրջեց դպրոցում, եղավ ֆիզկուլտուրայի դահլիճում, որտեղ բացահայտվել են իր մարզական կարողությունները ու ցավով նկատեց, որ, չնայած տնօրինության գործադրած ջանքերին, դահլիճն անմխիթար վիճակում է եւ նորոգման կարիք ունի: Առավել եւս, որ այսօր էլ հարազատ կրթօջախում ֆիզկուլտուրան եւ սպորտը լավ հիմքերի վրա են դրված, իսկ աշակերտները բավականին բարձր արդյունքներ են ցույց տալիս միջդպրոցական մրցումներում:

romanerexaner

Այնուհետեւ, Ռոման Ամոյանը աշակերտներին պատմեց իր դպրոցական տարիների, մարզական անցած ուղու, հաղթանակների բերկրանքի եւ պարտությունների դառնության մասին, պատասխանեց հանդիպմանը մասնակցողների բազմաթիվ հարցերին: Պատասխանելով հարցին, թե պարտությունից հետո ինչպե՞ս է հաղթահարում ընկճվածությունը, Ռոման Ամոյանն ասաց. «Շատ ծանր եմ տանում: Բայց կյանքը, պայքարը շարունակվում է ու եթե ունես նպատակ, պետք է առաջ նայես: Ես այդ վիճակից դուրս եմ գալիս ավելի համառ մարզվելով: Նույնը ձեզ եմ խորհուրդ տալիս: Ինչ մասնագիտություն էլ ընտրեք, եղեք համառ, հավատացեք ձեր ուժերին: Այլապես հաջողություններ չեք ունենա»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031