«Երկու ամսվա կտրվածքում բացասական զարգացումները շատ չեն»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում, վերլուծելով Հայաստանի`Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության արդյունքները, ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
Իր կարծիքը տնտեսագետը հիմնավորում է այսպես. «Գնային էական տարբերությունները չենք զգում, խանութներում ավելի շատ են բողոքում Եվրոպայից եկող ապրանքների գներից, քան Եվրասիական տարածքից»: Նրա գնահատմամբ՝ ՌԴ-ի վրա միջազգային սանկցիաները բարդացնում են Եվրասիական միության լիարժեքորեն կայացման հարցը: Բայց կայացման որոշակի փուլ կա, կարծում է տնտեսագետը:
Aravot.am-ի հարցին`արդեն իսկ քաղաքական հայտարարություններ են հնչում այն մասին, որ այս երկու ամիսներն ապացուցեցին ԵՏՄ-ի մեռելածին լինելը`վկայակոչելով ՌԴ-ի նկատմամբ շարունակվող սանկցիաները, ՌԴ-ից Հայաստան մտնող տրանսֆերտների կրճատումը եւ այլ տնտեսական ցուցանիշներ, տնտեսական առումով կարելի՞ է ամրագրել նման քաղաքական հայտարարությունների իրավացիությունը, Վիլեն Խաչատրյանն ասաց, որ երկու ամիսը բավական քիչ ժամանակ է նման վերջնական գնահատական տալու համար:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ