Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծի ենթարկվածը հույսը կտրել է. «Ժողովուրդ»

Մարտ 13,2015 11:47

Փետրվարի 7-ին Երեւանի Տոլստոյի փողոցից անհայտ անձինք առեւանգել էին «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանին։ Նրա մտերիմներից մեկն ավելի վաղ հայտնել էր, թե ակտիվիստին առեւանգողները եղել են երեք հոգի՝ դիմակավորված, ավտոմատներով։

Իմանալու համար՝ ինչ հասցրեց պարզել վարույթն իրականացնող մարմինն այս մեկ ամսվա ընթացքում, Armlur.am–ը զրուցեց ծեծի ենթարկված Արտակ Խաչատրյանի հետ։

– Արտակ, դեպքից 2 օր անց ԲՀԿ-ական մի քանի պատգամավոր եւ Ձեր կուսակիցներից մի քանի այլ անձինք բողոքի բուռն ակցիաներ արեցին եւ պահանջներով հանդես եկան։ Պատգամավորներն, անգամ, ԱԺ նիստերը բոյկոտելու սպառնալիք հնչեցրին։ Սակայն տեւական ժամանակ է՝ որեւէ պահանջով հանդես չեն գալիս ո՛չ պատգամավորները, ո՛չ ակտիվիստները։ Ո՞րն է պատճառը, ի՞նչն է նրանց հետ կանգնեցրել։

– Որեւէ բան նրանց հետ չի կանգնեցրել։ Պահանջներն ուժի մեջ են, եւ դրանք նույն այն պահանջներն են, որոնք եղել են սկզբում։ Պարզապես սկզբում իրավիճակն այլ էր։ Այն ժամանակ թարմ հետքերով բացահայտելն ավելի հեշտ կլիներ, իսկ հիմա իրավապահ մարմինները քննություն են անցկացնում։ Ինչ-որ բան կպարզվի, թե ոչ, արդեն չգիտենք։

– Այսինքն՝այլեւս հույս չունե՞ք, որ կբացահայտվի Ձեր դեմ կատարված հանցագործությունը։ Եվ այս պահի դրությամբ, վերջապես, ինչ-որ բան պարզվե՞լ է, արդյոք։

– Ոչինչ չի պարզվել։ Հույսս մեծ հաշվով կտրել եմ։ Արդեն լիարժեքորեն չեմ կարծում, որ ինչ-որ բան կբացահայտվի։

– Ձեր կուսակիցները եւ՞ս հուսահատվել են։

– Բնականաբար։

– Շրջանառվող լուրերը, թե տեղի ունեցածը ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանի պատվերով է եղել, ո՛չ հերքվեցին, ո՛չ հաստատվեցին։ Կարծիքներ կան, որ պարոն Մանուկյանն այդ քայլին է դիմել, այսպես ասած, նախանձից դրդված, քանի որ կազմակերպչական ինչ-ինչ հարցեր ԲՀԿ-ում նրա փոխարեն արդեն Դուք էիք լուծում։ Ձեր կարծիքով՝ հավանակա՞ն է, արդյոք, այդ տարբերակը։

– Ձեր ասածների մեծ մասն ավելի շատ հորինվածքներ են ընդհանուր ֆոնի մեջ։

– Բայց չէ՞ որ քննչական գործողությունների ընթացքում Դուք որպես դեպքի վայր մատնանշել էիք այն տարածքը, որը պատկանում է Աբրահամ Մանուկյանին։

– Ես քննչական մարմիններին ասել եմ, որ դա այդ տարածքը չէ։ Դեպքն իրականում ուրիշ տեղ է կատարվել:

Զրուցեց Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031