Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսագետ. ԵՏՄ-ի միասնական արժույթը պետք է ընդունվի հանրաքվեով (Տեսանյութ) 

Մարտ 13,2015 11:46

Կարճ ժամանակահատվածում բավական բարդ է անցնել միասնական արժույթի: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում, խոսելով Եվրասիական միասնական արժույթի ստեղծման գործընթացի մասին, կարծիք հայտնեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս ՌԴ ԿԲ-ին հանձնարարական էր տվել`ԵՏՄ միասնական արժույթի անցնելու հնարավորություններն ուսումնասիրելու համար: Տնտեսագետը հիշեց, որ երեք տարի առաջ հնչում էր մի այլ տարբերակ`«ազիո» անունով, ասվում էր, որ այն կլինի եվրոյին հակակշռող: Այժմ շրջանառվում է «ալթըն» անվանումով տարբերակը: Թե ի վերջո ինչպե՞ս կկոչվի միասնական եվրասիական արժույթը, այժմ դժվար է կանխագուշակել:

«Հանձնարարությունը կա Պուտինի կողմից, բայց ֆինանասկան մարմինն էլ իր ֆունկցիոնալ համակարգով դեռ ձեւավորված չէ: Առնվազն երեք տարի է անհրաժեշտ նաեւ, որ երկրները տնտեսական, առեւտրական ինտեգրացիայի առումով իրար հասնեն, նոր անցնեն միասնական արժույթի»,- ասաց բանախոսը`նկատելով, որ եվրոյի ձեւավորման համար տասը տարի պահանջվեց. «27 երկիր կա եվրոյի գոտում, բայց նոր երկիր ընդգրկելուց բազմաթիվ փուլեր են անցնում նոր ընդգրկվող երկրները, լինում են դեպքեր նաեւ, որ մերժվում են»:

Վիլեն Խաչատրյանը կարծում է, որ նման խնդիրը հանրաքվեով է պետք է լուծել, քանի որ երկրների Կենտրոնական բանկերն էլ կորցնում են դրամավարկային քաղաքականություն կազմակերպելու առումով իրենց ֆունկցիան: «Մեր նման երկրների համար բավական բարդ խնդիր կարող է առաջացնել`դարձնելով կրկնօրինակող տնտեսական քաղաքականություն իրականացնող երկիր»,- ասում է տնտեսագետը: Նրա կարծիքով, միասնական արժույթի դեպքում ամենամեծ ֆունկցիան ստանում է տպելու իրավասություն ունեցող երկիրը: Չի բացառվում, որ այդ իրավասությունը տվյալ պարագայում տրվի Ղազախստանին, քանի որ այդ երկրի փողն ամենալավ պաշտպանված փողերից մեկն է: Այս իմաստով նա համեմատություն կատարեց ԱՄՆ-ի արտարժույթի`դոլարի հետ, որն, ըստ էության, այսօր աշխարհում շատ առավելություններ է ձեռք բերել:

Այլ դրական եւ բասացասական միտումների մասին` տեսանյութում


Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031