Լրահոս
Օրվա լրահոսը

Արսենյանը «թաքուն» հանդիպումների կողմնակից չէ. «Ժողովուրդ»

Մարտ 13,2015 11:21

Երեկ պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպել է մի շարք կուսակցությունների ղեկավարների հետ։

«Միավորված աշխատանքային կուսակցության» (ՄԱԿ) ներկայացուցիչների հետ եւս հանդիպել է Սերժ Սարգսյանը։ Ինչպես հայտնի է՝ մինչ այդ էլ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը հանդիպում էր ունեցել Սերժ Սարգսյանի հետ՝ այս անգամ քննարկելու, թե ԲՀԿ-ի «փլուզումից» հետո ինչպիսին պետք է լինեն իր քայլերը, ինչպես նաեւ՝ պարզելու, թե ինչպիսին է Ս. Սարգսյանի վերաբերմունքն իր անձի ու կուսակցության հանդեպ։

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է Գ. Արսենյանից պարզել, թե ներկայումս նա ինչ «փնտրտուքների» մեջ է ու արդյո՞ք քաղաքական ապաստանի խնդիր ունի։

– Պարոն Արսենյան, ըստ շրջանառվող տեղեկությունների՝ վերջին օրերին Դուք հանդիպել եք Սերժ Սարգսյանի հետ։ Ի՞նչ նպատակով եւ ի՞նչ հարցերի քննարկման համար են եղել այդ «թաքուն» հանդիպումները։

– Ընդհանրապես նախագահական նստավայր ես մուտք եմ գործում հիմնական մուտքից, ես թաքուն բաների կողմնակից չեմ։ Առանձնազրույց եղել է նախագահի հետ, որի ժամանակ քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ քաղաքական նոր իրավիճակը եւ այն խնդիրները, որոնք որ շուտով վերաբերելու են հայեցակարգի քննարկմանը։

– Նշվում է, որ այս օրերին Դուք փորձում եք հասկանալ, թե որ «ճամբարում» շարունակեք «գործել» եւ որ հենց այս հարցն եք փորձել պարզել Սերժ Սարգսյանի հետ Ձեր առանձնազրույցի ժամանակ։ Արդյո՞ք Դուք քաղաքական «ապաստան» եք փնտրում, որոշել եք հեռանալ ԱԺ ԲՀԿ խմբակցության շարքերից։

– Քաղաքական ապաստան փնտրելու թեորիայի հեղինակներին՝ իմ եւ ՄԱԿ-ի մասին «անհանգստացողներին», շնորհակալություն եմ հայտնում իրենց մտահոգության համար, առաջարկում եմ նաեւ մի քիչ ավելի շատ անհանգստանան իրենց հիվանդ երեւակայության համար եւ ավելի ուշադիր լինեն իրենց անձնական խնդիրների լուծմանը։ Սերժ Սարգսյանի հետ այս հանդիպումից առաջ եղել է մի հանդիպում, ու այդ հանդիպման ժամանակ քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաեւ քննարկվել է այն հարցը, որի հետ կապված արդեն տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ մեր կուսակցության անդամների հանդիպումը։ Ինչ վերաբերում է ներկուսակցական այն պրոցեսներին, որոնք տեղի են ունենում ԲՀԿ-ում, լսել եք մի հայտարարություն իմ կողմից, որը վերաբերեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներսում տեղի ունեցող պրոցեսներին, հաստատ չեք լսել։ Այսինքն՝ ես՝ որպես քաղաքական դաշնակից, պահում եմ էթիկան եւ կոռեկտությունը՝ սպասելով, թե այդ կուսակցության ներսում պրոցեսները երբ կավարտվեն եւ ինչ արդյունք կունենանք հետո:

Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031