Նա ստորագրել է չհեռանալու մասին:
Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղի բնակիչ,1972թ. ծնված Աշոտ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր բարեկամ Արման Տոնոյանի կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության դեմ դժգոհություն արտահայտելով՝ 2015թ. հունվարի 12-ին ժամը 15.30-ի սահմաններում դիտավորյալ հարվածել-հրել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջեւանի նստավայրի դարպասները, որի հետեւանքով վնասվել է դարպասները հեռակառավարման վահանակով բացող-փակող մեխանիզմը, դատարանին պատճառելով 300 հազար դրամի գույքային վնաս:
Աշոտ Ավետիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Ա. Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 1-ին մասով:
Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում նշանակված է մարտի 18-ին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ