Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Գողանում են տեսախցիկների տակից. «Հայկական ժամանակ»

Մարտ 13,2015 11:07

Եթե 2013 եւ 2014 թվականներին ավտոմեքենաների գազի բալոնների շուրջ 800 գողության դեպքերից բացահայտվել է մոտ 20 տոկոսը, ապա վիճակը շատ ավելի տխուր է մեքենաների գողությունների մասով։ 2010–2014թթ. հանրապետությունում գրանցվել է ավտոմեքենաների գողության 202 դեպք, որոնցից բացահայտվել են միայն 21-ը, ինչը կազմում է ընդամենը 10,4 տոկոս։ Այդ գողությունների մոտ երեք քառորդը (154 դեպք) գրանցվել է Երեւանում, որոնցից բացահայտվել է ընդամենը 10-ը, ինչը կազմում է 6 տոկոս։ Այլ կերպ ասած՝ անցած 5 տարիների կտրվածքով, ոստիկանությունը չի կարողանում գտնել Երեւանում գողացված ավտոմեքենաների շուրջ 94 տոկոսը։

Սակայն կան է՛լ ավելի ուշագրավ թվեր։ Այդպես, օրինակ, 2011– ին Երեւանում մեքենաների գողության 49 դեպքերից որեւէ մեկը չի բացահայտվել, իսկ 2013-ին՝ 28 դեպքերից միայն 2-ը… Ընդ որում՝ 2013 թվականին մայրաքաղաքում արդեն կային հարյուրավոր (եթե ոչ հազարավոր) տեսախցիկներ

Երեւանում

Ինչպես ասվեց, մեքենաների գողությունների շուրջ 76 տոկոսը լինում է Երեւանում։ Ընդ որում՝ վերջին 2 տարում Երեւանին է բաժին հասնում այդ հանցագործությունների 85 տոկոսը։ Թեեւ՝ Երեւանում մեքենա գողանալը հեշտ գործ չէ, քանի որ այն գողանալուց հետո պետք է նաեւ հետք չթողնելով տանել բազմահազար տեսախցիկներով կահավորված փողոցներով ու խաչմերուկներով։ Եւ բոլորիս հասկանալի է, որ ցանկության դեպքում կարելի է տեսախցիկների արձանագրած կադրերով վերականգնել մեքենայի՝ Երեւանով անցած երթուղին… Ապա, գտնելով, թե որտեղ կորավ գողացված մեքենայի հետքը, կարելի է որոշել դրա գտնվելու վայրը՝ գործը հանձնելով այդ տարածքի թաղայիններին, որոնք 1-2 օրում կարող են գտնել այն

Սակայն ինչպես արդեն նկատել էինք, թե՛ «Սիթի Փարքինգ Սերվիսի», թե՛ «Սեքյուրիթի Դրիմի» տեսախցիկների նկարած տեսագրությունները մի քանի օր պահվում են, եւ եթե ոստիկանությունը չի դիմում, ապա դրանք ջնջվում են, որպեսզի դրանց փոխարեն գրվեն նորերը:

Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031