Լրահոս
Օրվա լրահոսը

Չտրվել հերթական ֆրուստրացիային. «Հայկական ժամանակ»

Մարտ 13,2015 10:57

Ոմանք ինքնաբերաբար կրկնում են ընդդիմադիր քաղաքական դաշտ նետված այն դրույթը, թե առաջիկա սահմանադրական հանրաքվեն հարկավոր է վերածել Սերժ Սարգսյանի վստահության հանրաքվեի։ Առաջին հայացքից թվում է շատ հետաքրքիր եւ կենսունակ գաղափար։ Բայց երբ փորձում ենք հասկանալ, թե ինչ է սա նշանակում գործնականում, պատկերը էականորեն փոխվում է։

Տվյալ պարագայում խնդիրը լուծված կհամարվի, եթե Սերժ Սարգսյանի առաջարկած սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի ժամանակ անհրաժեշտ թվով ձայներ չստանան, եւ սա դե յուրե արձանագրվի որպես հանրաքվեի պաշտոնական արդյունք։ Նման խնդիր լուծելու համար հարկավոր է ունենալ այսպես կոչված Ինստիտուցիոնալ ընդդիմություն, որը համակարգված ձեւով ոչ միայն կկարողանա հակաքարոզչություն իրականացնել ընդդեմ սահմանադրական փոփոխությունների, այլեւ բոլոր 1988 ընտրական տեղամասերը ապահովել դիտորդներով, վստահված անձանցով, արձանագրել խախտումները, պահել մարդկանց քվեները։ Նման ընդդիմություն այսօր Հայաստանում չկա, եւ այս փաստի հետ հաշվի չնստել նշանակում է հեռու լինել քաղաքական իրավիճակի իրատեսական գնահատականից։ Իսկ եթե «վստահության հանրաքվեի» նպատակն ընդամենը քաղաքական գնահատականներ հնչեցնելն է, որ Սերժ Սարգսյանը հերթական անգամ կեղծեց քվեարկության արդյունքները, գործեց հերթական հանցագործությունը եւ այսպես շարունակ, որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել սրա օգուտն ու իմաստը։

Նման պնդումներ արել ենք 2008-ին, 2012-ին, 2013-ին, եւ ամեն անգամ դա, փաստացի, Սերժ Սարգսյանին չի խանգարել անել իր ուզածը։ Եթե դե յուրե չի արձանագրվելու ժողովրդի անվստահությունը, ժողովրդի դե ֆակտո անվստահությո՞ւնն ենք ուզում արձանագրել։ Դա էսօր էլ արձանագրված է. դուրս եկեք փողոց, խոսեք մարդկանց հետ եւ կտեսնենք այդ դե ֆակտո անվստահությունը։ Եւ ուրեմն եթե այդ դե ֆակտո անվստահությունը դե յուրե անվստահության վերածելուն ուղղված հասկանալի ծրագիր եւ մեխանիզմ չկա, մնացածը քաղաքական օնանիզմ է։ Եթե դե յուրե իշխանափոխություն անելու ի վիճակի ընդդիմություն չկա, աղմուկը ի՞նչ է՝ դառնում է ինքնին նպատա՞կ։ Եւ հետո, ո՞վ է ասել, թե սահմանադրական հանրաքվեի դե յուրե ձախողումը բերելու է քաղաքական գործընթացների եւ իշխանության տապալման:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031