ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը դեռ վաղ է համարում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի մասին խոսելը: Այսօր այդ մասին ԱԺ փոխխոսնակն ասաց ՀՀԿ ԳՄ նիստից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին:
Նա ակնարկեց` այն իբրեւ իր ենթադրություն ներկայացնելով, որ ՀՀ նախագահը սահմանադրական բարեփոխումների երկու փաստաթուղթ կներկայացնի Ազգային Ժողովի քննարկմանը: Թե դրանք ինչ բովանդակություն կունենան` տիկին Նաղդալյանը հրաժարվեց մանրամասնել: Նա հավելեց, որ քննարկումների գործընթացը նոր է մեկնարկում, ուստի որ այսօր բոլոր հարցերի պատասխանները տալ հնարավոր չէ:
Հարցին` Սարգսյանը մտադի՞ր է վերարտադրվել` իշխող կուսակցության ներկայացուցիչն արձագանքեց. «Քաղաքական ուժի վերարտադրությունը որևէ զազրելի կամ մեղադրելի գաղափար չէ, այլ հակառակը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ