Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմադիր ուժերը դարձան մարմնավաճառ». Ազատամարտիկ

Մարտ 12,2015 22:07

«Մեր երկրում ընդդիմադիր քաղաքական ուժերը շատ ավելի վատը դուրս եկան, քան մարմնավաճառները»,-Aravot.am-ին հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազատամարտիկների դաշինքի վարչության անդամ Սուրեն Սարգսյանը: Նրա խոսքով, ստեղծված իրավիճակում ազատամարտիկները ոչ մի ավելորդ գործողություն չեն անելու. «Ավելորդ քայլեր չեն լինի, մեր տղերքն ավելի թանկ արժեն, քան այս քաղաքական մարմնավաճառ կուսակցությունները, գրեթե բոլորն անխտիր դարձան մարմնավաճառներ»:

Նախօրեին, Դաշինքի խորհրդի անդամները հանդիպում են ունեցել ու որոշել՝ առաջիկա շաբաթվա ընթացքում քննարկել երկրում ստեղծված իրավիճակն ու քաղաքական դաշտում առաջացած դասավորությունը, որից հետո կհայտարարեն իրենց  անելիքների մասին:

Պարոն Սարգսյանը չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել, միայն ասաց՝ կքննարկեն քաղաքական իրավիճակը, ելքեր կառաջարկեն, կքննարկեն:

Մեր հարցին՝ այսինքն ազատամարտիկնե՞րն էլ հրաժարվեցին իշխանափոխությունից, որը նախաձեռնել էին անցած տարի, բայց հետաձգել էին այս ամսվան, պարոն Սարգսյանը շարունակեց. «Ազատամարտիկները այս երկրի հոգսերով ապրող մարդիկ են, բայց նրանք մանր խուլիգան ու հանցագործ չեն, որ գնան մի երկու ստահակի սատկացնեն: Ազատամարտիկները պատրաստ են պաշտպանել ժողովրդին միայն ձայն բազմաց դեպքում: Ի՞նչ պատահեց, քաղաքական ուժերը, որոնք պատրաստ էին ապահովել ձայն բազմացը, արդեն ասացի՝ ինչ դարձան: Ինչ-որ մեկի ականջը կտրելով հարց չի լուծվում այս երկրում: Այն կուսակցությունները, որոնք խոստացել էին ժողովրդին հրապարակ բերել, չարեցին: ԲՀԿ-ի չանելու պատճառը հայտնի էր, ՀԱԿ-ը ընդհանրապես էս երկու տարի է ժողովրդին տարավ, բերեց, մաշեց: Շահերը, փողերը դուրս եկան, տակը մնաց այն, ինչ մնացել էր: Ի՞նչ անի ազատամարտիկը: Ըստ իրավիճակի պատրաստ ենք գործել, մենք իշխանափոխության կողմնակից եղել ենք, կանք ու կլինենք՝ համակարգային փոփոխության առումով: Բայց քանի դեռ մարդիկ տներում են, մեր հասարակությունը փողոցում չէ, ազատամարտիկը անելու բան չունի բացի հավաք մնալուց»:

Հիշեցնենք, որ ազատամարտիկները, որոնք անցած տարեվերջին դեռ խոստանում էին իշխանափոխություն անել, այդ «գործը» հետաձգեցին այս տարվա մարտին, այդ ժամկետն էր խոստացել նաեւ ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Բայց եղավ այն, ինչ եղավ ու ազատամարտիկները տեւական ժամանակ անորոշության մեջ են:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գրիգոր says:

    Պարոն Սուրէն Սարգսեան, ձեր բաղդատականով մարմնավաճառներու պատիւը նսեմացնում էք…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031