Մարտի 11-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Գլխավոր քարտուղար, տիկին Միկայել Ժանն ընդունեց Ֆրանկոֆոնիայում ՀՀ ներկայացուցիչ և Ֆրանսիայի ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանին` խմբի Բյուրոյի անդամների հետ միասին:
Հանդիպման ընթացքում դեսպան Տեր-Ստեփանյանը հավաստիացրեց Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարին, որ Ֆրանսիայի ֆրանկոֆոն դեսպաններն իրենց աջակցությունը կցուցաբերեն հօգուտ Ֆրանկոֆոնիայի նրա ձեռնարկած գործունեության հարցում:
Դեսպանը ներկայացրեց խմբի գործունեությունը և ողջունեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ այս համատեքստում ծավալված համագործակցությունը:
Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարը շնորհակալություն հայտնեց դեսպան Տեր- Ստեփանյանին` Ֆրանկոֆոնիայի գործում խմբի ներգրավվածության համար: Նա վերահաստատեց իր ցանկությունը` սերտորեն համագործակցելու խմբի հետ, և կոչ արեց ֆրանկոֆոն դեսպաններին համախմբված գործել Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախապատրաստման հարցում, որը տեղի կունենա Երևանում ս/թ. աշնանը:
ՀՀ ԱԳՆ